16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան «Որոտանի ՀԷԿ»-ից գնում է 15 դրամ սակագնով»

«ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան «Որոտանի ՀԷԿ»-ից գնում է 15 դրամ սակագնով»,-այսօր  ԱԺ-ում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հարցին:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին հետաքրքրում է` արդյոք «Որոտանի ՀԷԿ»-ը վաճառվեց, թե ոչ: «Այդպես էլ չիմացանք` ՀԷԿ-ը վաճառվեց, թե ոչ: Ինձ նաեւ հետաքրքրում է` ՀԷՑ-ն ինչ սակագնով է գնում էլեկտրաէներգիան «Որոտանի ՀԷԿ»-ից»,- հարցրել է Ջհանգիրյանը:

Նազարյանը հայտնել է, որ իսկապես վաճառվել է «Որոտանի ՀԷԿ-ը», այդ մասին բոլորին է հայտնի: «Ինչ վերաբերում է սակագնին, ապա կազմում է 15 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը»,- ասել է ՀԾԿՀ նախագահը, որն ԱԺ-ում ներկայացնում է Հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագրին:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 12-ին «ContourGlobal» ընկերությունը եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել են Որոտանի ՀԷԿ-ի ակտիվների ձեռք բերման գործարքի ավարտի մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ