25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը, գրում է Artsakhpress.am-ը: –Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, […]

Սարգսյան-Ալիև հանդիպումից «հայկական կողմն ստացավ առավելագույնը». Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հետ: Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ […]

Ո՞վ է լինելու Հայաստանի դեսպանն ԱՄՆ-ում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանը ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում քննարկման փուլում է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը»:

Ո՞ւր է գնում Րաֆֆին Ամանորին. Ժողովուրդ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքար ըմիառժամանակ դադարեցնելու և հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու […]

Աբրահամյանը գիտի` ինչպես անել, ումով անել. Ժողովուրդ

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ և […]

Ովքե՞ր կլինեն նոր կառավարությունում. Իրատես de facto

«Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչև Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն: Եվ քանի որ ԲՀԿ-ն ևս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն […]

Մոսկվայում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում այսօր կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Բանակցությունների ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի առաջանայնություններն ու թիրախները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին անդրադարձել […]

Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության բարձրացմանը

Մոսկվայում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Այս համատեքստում ՀՀ Նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի