25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի մարտի երեքին

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ամենայն հավանականությամբ, կներկայացվի մարտի երեքին` հինգշաբթի օրը Կառավարության նիստին: «Կառավարությունում ներկայացվելուց հետո, երբ Ընտրական նոր օրենսգիրքը կհասնի ԱԺ, այդ ժամանակ կխոսենք բովանդակային հարցերի մասին: Այժմ նպատակահարմար չէ  խոսել բովանդակային հարցերի մասին: Նախագիծն ԱԺ հասնելուց հետ խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն […]

Բազմաթիվ հարցեր կան /վիդեո/

«Այն, ինչ այսօր արվում է Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար, բավարար չէ»,- այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյան արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը գործընկերների հետ եկել էր ծաղիկներ հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը. «Որ ասեմ՝ ինչ-որ նոր իրավիճակի փոփոխություն ունենք Մարտի 1-ի գործերի հետ կապված, այդպես չէ: Այն […]

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է առողջապահության ֆինանսավորման հարցին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովի բացմանը: Կառավարության ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից։ «Հանրային առողջապահությունը հռչակելով որպես գերակայություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ։ Այդ  ծրագրերը համահունչ են […]

Ինչու չի բացահայտվում մարտի 1-ը /վիդեո/

Այսօր, վաղ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ մարդաշատ է.  ծաղիկներ են խոնարհվում՝ մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  մարտի 1-ի դեպքերից հետո սպանվածների հարազատների առջև իրեն մեղավոր է զգում: «Մեղավոր եմ զգում ոչ նրա համար, որ ողջ եմ մնացել, այլ նրա համար, որ իմ մայրն ու երեխաները […]

Մոգերինին եւ Ալիեւը անդրադարձել են ԼՂ հարցին

Նախօրեին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի,  անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում այցելել է Կոմիտասի հուշարձան

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանի եւ հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կանգնեցված Կոմիտաս վարդապետի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհել: «Կոմիտասը խորհրդանշում է ոչ միայն […]

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը «մարտի 1-ին» չթողներ … «զրո» տեղաշարժ/վիդեո/

Գյումրեցի Գագիկ Ղամբարյանին կարելի է տեսնել Նախախորհդարանի կազմակերպած հանրահավաքների ժամանակ: ”Իմ իրավուքնների համար եմ եկել, որ միանամ Ժիրայր Սեֆիլյանին, ու Հայաստանը դուրս բերենք ճգնաժամից”,-ասաց: Վերջինս կարծիք հայտնեց, թե Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ եղածն էլ թույլ է: Օրինակ` ՀԱԿ-ին ու ”Ժառանգությանը” նա թույլ ընդդիմություն է համարում, սակայն ասում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնեին Լևոն […]

Իրենց իմ արյունն ու առողջությունն էր պետք, քամեցին . մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ

«Շատերը շահարկում են մարտի 1-ը ու փորձում դիվիդենտներ շահել: Ես սկզբունքորեն դեմ եմ այն մարդկանց, ովքեր ոչ մի կապ չեն ունեցել մարտի 1-ի հետ, բայց առիթ անառիթ աղմկում են : Ես այսօր հայտարարում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, այժմ Ստրասբուրգում […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԳՆԱՆ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի