12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը կներկայացվի մարտի երեքին

Henaran.am-ի հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ամենայն հավանականությամբ, կներկայացվի մարտի երեքին` հինգշաբթի օրը Կառավարության նիստին:

«Կառավարությունում ներկայացվելուց հետո, երբ Ընտրական նոր օրենսգիրքը կհասնի ԱԺ, այդ ժամանակ կխոսենք բովանդակային հարցերի մասին: Այժմ նպատակահարմար չէ  խոսել բովանդակային հարցերի մասին: Նախագիծն ԱԺ հասնելուց հետ խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն դրա շուրջ իրենց առաջարկները: ԱԺ ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շահագրգիռ կազմակերպությունների հետ մի շարք  աշխատանքային քննարկումներ ու լսումներ անցկացնելու մասին:

Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներն անցկացվելու են բաց ու թափանցիկ մթնոլորտում, որտեղ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կստանան իրենց դիրքորոշումն արտահայտելու:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ