28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարարը հանդիպում ունեցավ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

Նոյեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցած հանդիպմանը […]

Հին ընկերը չի կարող կողմ լինել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ խմբակցության տեսակետը, նշեց, որ դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլ նաև իրականությունից զգալի շեղում կլինի, ավելին՝ ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին: Բացի այդ, ըստ պատգամավորի, կարճաժամկետ ընթացքում տեղի ունեցող մի շարք գործոններ չեն նպաստում տնտեսության զարգացմանը: «Կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ փնտրելու գործողությունները հանգեցրել են […]

Ինչ է քննարկվել ԱԺ փակ նիստին /վիդեո/

Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, միջազգային և տարածաշրջանային հարցերին վերաբերող հարցեր, խոսվել է նաև Ղարաբաղյան կարգավորումից: Այդ մասին նիտից հետո լրագրողներին տեղեկացրեց Ազգային ժողով ժամանած Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լրագրողների հետ զրույցում նա խոսեց նաև ԵՄ-ի հետ ստորագրվելիք Շրջանակային պայմանագրի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում: 

Բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է․ Հերմինե Նաղդալյան

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ՝  2016 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ « Հարգելի գործընկերներ, 2016 թվ.  բյուջեի   նախագծի քննարկումը ,կարծում եմ ,կարող է օրինակ հանդիսանալ  գործընթացի բոլոր մասնակիցների ՝ թե  խորհրդարանի  /փոքր բացառությամբ /և   թե կառավարության  կողմից  լրջմիտ ,խորքային և բովանդակային  վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս  դահլիճում  ընդանում են այս քննարկումները, և հնչում […]

Հայաստանում միակ գահավիժող նավի անունը ՀԱԿ է. Շարմազանով

Ազգային ժողովում ՀՀ 2016-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն փոխնախագահ Շարմազանովը, արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում նշեց, թե Հայաստանը գահավիժում է, իսկ իշխանության նավը խորտակվում, հակադարձեց. «Եթե Հայաստանում կա նավ, որը դեպի գահավիժում և կործանում է գնում, ապա այդ նավի անունը ՀԱԿ է: Մեր երկրում այլ նավ չկա, որը դեպի գահավիժում է […]

Նոր դեմքեր են պետք

Ներկայացնում ենք Լևոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում բյուջեի քննարկմանը: Ներկայացված փաստաթուղթը ըստ էության մեկ իրողություն է ցույց տալիս. Որ ներկա կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը չունի երկրի զարգացման ոչ ծրագիր, ոչ հավակնություն եւ ոչ էլ հույս: Կառավարությունը նախատեսում է 2015 թվականին 2.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016 թվականին` 2.2 տոկոս: Թե ինչ են  նշանակում այս թվերը […]

Փակ գաղտնի /վիդեո/

Ազգային ժողով է եկել Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցելու Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին: Հետաքրքրական է, որ նիստին մասնակցում են ոչ միայն այդ հանձնաժողովի անդամները, այլ նաև Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Թեև Էդվարդ Նալբանդյանը պերճախոս չգտնվեց՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչ առիթով են հավաքվել և ինչ է […]

Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանի դեմ

System Of A Down ռոք խմբի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի էջում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններին։ Երաժիշտը գրել է․ «Սովորաբար մաքուր խորհրդարանական համակարգը ավելի նախընտրել է ժողովրդավար երկրներում։ Բայց այլ դեպքերում դրանք կարող են բերել իշխող ուժերի ավելի մեծ համախմբման, որն արդեն զգալի մեծամասնություն է խորհրդարանում, եւ դա կարող է ծառայել որպես լծակ՝ միակուսակցական […]

Խնդրում է իրեն «կրակը չգցել»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, պատասխանելով «Այո և ոչ» ռեալիթի շոուին մասնակցության մասին հարցին, խնդրեց իրեն «կրակը չգցել»: Henaran.am-ի հետ զրույցում, սակայն, հավելեց` թիմի անդամ է և բնականաբար «այո»-ի կողմնակից է: Վարդապետյանը նշեց, որ ռեալիթի շոուին մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն, լինելով հայրենակցական միության ղեկավար, պատրաստվում է միջոցառում անցկացնել քարոզարշավի շրջանակներում. ««Այո»-ի կողմնակից լինելը չեմ […]

2016-ի բյուջեն հնարավորությունների բյուջե է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խոսելով 2016թ-ի բյուջեի մասին, ասաց, որ ծախսերի կեսը բաժին է ընկնում սոցիալական ոլորտին, ինչը հուշում է, որ այս ոլորտի հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում են և անում է հնարավորը լուծելու այդ խնդիրները: «Իհարկե ձեռնարկվող քայլերը բավարար չեն, բայց երկարատև գործընթաց է, և առաջին հերթին պայմանավորված է երկրի ֆինանսական հնարավորություններով: 2016-ի բյուջեն հնարավորությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված