16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լեւոն Յոլյանը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Լ. ՅՈԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Լևոն ՅՈԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

1975-1980թ. – գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։

Հեռակա ուսուցմամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան։

 

Լևոն Յոլյան: Աշխատանքային գործունեությունը

1979-1980թթ. – աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:

1980-1982թթ. – ծառայել է Խորհրդային բանակում:

1986-1992թթ. – Լուսավորության մինիստրության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ:

1993-1998թթ. – եղել է «LLG» ՓԲԸ նախագահ։

1998-2000թթ. – ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ։

2000թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

2007թ. նոյեմբերի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

2007թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով։

2013թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ վեց տարի ժամկետով։

Լևոն Յոլյան: Երիտասարդական գործունեությունը

1982-1984թթ. – ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ։

1984-1986թթ. – ՀԼԿԵՄ Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար։

1985թ. – ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր։

1986-1990թթ. – ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար։

1990-1993թթ. – Հայաստանի երիտասարդական միության նախագահ։

1990-1992թթ. – Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության բյուրոյի անդամ։

Լևոն Յոլյան: Հասարակական գործունեությունը

1996-2000թթ. – Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի նախագահության անդամ։

2004 թվականից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ