Ինչու չի բացահայտվում մարտի 1-ը /վիդեո/
Այսօր, վաղ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ մարդաշատ է. ծաղիկներ են խոնարհվում՝ մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո սպանվածների հարազատների առջև իրեն մեղավոր է զգում:
«Մեղավոր եմ զգում ոչ նրա համար, որ ողջ եմ մնացել, այլ նրա համար, որ իմ մայրն ու երեխաները վայելում են իմ ներկայությունը, իսկ նրանցը՝ ոչ: Այդ տղաները զոհվեցին հանուն ազատ ու անկախ Հայաստանի այն բանսարկուների ձեռքով, որ իրականացրին այս սպանդը»: Մարտի 1-ի գործը չի բացահայտվել, բայց ակնհայտ է` ով էր հրաման տվողը, ով էր Երեւան բանակ մտցնողը եւ անմեղ, քնած մարդկանց վրա կրակելու հրաման տվողը:
Մանրամասները՝ տեսանյութում: