08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Դաշնակները գործող ֆիգուրներ չեն լինելու․ քաղաքագետ

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ մամուլում շրջանառվում են տարբեր տեսակնետներ։ Շատերը հույս ունեն, որ սայլը տեղից կշարժվի ու դրական փոփոխություններ կլիեն, ոմանք էլ կարծում են, որ ոչինչ չի փոխվի։
Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Քաղաքագիտությունը պատմական փորձի հիմքի վրա է կառուցվում։ Մի քանի անգամ եղել է այսպիսի կոալիցիա։ Երկիրը դրանից ի՞նչ է շահել։ Առանձնապես բան չի փոխվելու։ Տարօրինակն էլ այն է, որ նույն մարդիկ են վերադառնում։ ՀՅԴ-ում էլ մարդ չկա՞։ Նույն նախարարներն են վերադառնում։ Դաշնակցությունն իրեն վաղուց սպառել է։ Եթե այս կուսակցությունը նոր անձինք ասպարեզ չի բերում, նշանակում է՝ իրեն սպառել է», – ընդգծեց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանը նշեց, որ եթե նույնիսկ դրական սպասելիքներ կան, ապա դրանք կապված են ՀՀԿ-ի հետ․

«Նախագահն իր ելույթում նշել է, որ սոցիալական շուկայական տնտեսության է ձգտելու մեր երկիրը։ Ուսումնասիրել եմ սոցիալական շուկան՝ որպես ռեֆորմների ճանապարհ։ Լայնածավալ ուսումնասիրություն է։ Նույնիսկ իմ ֆեյսբուքյան էջում եմ տեղադրել, որ կարդան մարդիկ։ Եթե սա լուրջ պլատֆորմ դառնա, ապա գործն առաջ կգնա։ Բայց դա հանրապետականներից է կախված։ Դաշնակները գործող ֆիգուրներ չեն լինելու», – նշեց Լևոն Շիրինյանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ