11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ […]

Հայաստանը չէր կարող օկուպացնել այն, ինչն ի սկզբանե Ադրբեջանինը չէր. իրավապաշտպան

«Ադրբեջանի արածը հանցագործություն է մարդասիրության դեմ: Ադրբեջանի գործողությունները Թուրքիայի կողմից սկսված ցեղասպանության շարունակությունն է: Մենք, փաստորեն, տեսնում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի նույնականությունը: Ի վերջո, ողջ աշխատհը պետք է հասկանա, որ 1918-1919 թվականներին ստեղծված այս պետությունը ջանում է շարունակել Թուրքիայի սկսածը››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Իրավապաշտպանն ընդգծեց, որ միջազգային բազմաթիվ կառույցներում Արցախի […]

CNN-ի հաղորդավարուհին «խեղճացրել է» Մամեդյարովին /վիդեո/

CNN հեռուստաընկերության հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը ուղիղ եթերում զրուցել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի հետ։ Ընդ որում, Մամեդյարովի հետ զրույցում հաղորդավարուհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օֆշորային մութ փողերի մասին իր հարցերով «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարարին։ Ի դեպ, հեղինակավոր հեռուստաընկերության եթերում իր տեսակետներն է ներկայացրել նաեւ Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: Մանրամասները՝ ArmeniaTV-ի տեսանյութում

Համանախագահները Վիենայում կքննարկեն ԼՂ իրավիճակը /վիդեո/

Այսօր Վիենայում Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու շփման գծում հրադադարի հաստատման հարցը։ Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը։      

Կանանց կամավորական ջոկատներ կկազմվեն, դիմել են Պ նախարարին. Առավոտ

ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը։ Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին։ Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը։ Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությանը հայրենիքի հանդեպ։ Ուստի […]

Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի դաշնակից չունեն. Առավոտ

Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»։ Ինձ թվում է՝ այո։ Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Սդրբեջանին, որ նա ղադարեցնի իր նկրտումները։ Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, […]

Ալիեւի կինն ու դուստրերն էլ. Հայկական Ժամանակ

ICIJ-ի՝ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի լրագրողները բացահայտել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օֆշորային գոտիներում ապօրինի պահվող ոսկու պաշարներ ունի, ինչպես նաեւ անշարժ գույք՝ Լոնդոնում։ Ալիեւի ազգականները, ըստ այդմ, օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներ եւ ընկերություններ, որպեսզի թաքցնեն իրենց մասնաբաժինները ոսկի արդյունահանող ընկերություններում, ինչպես նաեւ լոնդոնյան անշարժ գույքը։ Լրագրողների հրապարակած նոր փաստաթղթերը լույս են սփռում մի շարք աղմկոտ ֆինանսական […]

Առաջնագծում ադրբեջանական ուժերին աջակցում են Թուրքիայից ուղարկված ռազմական հրահանգիչներ և վարձկաններ

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն ու ծանր տեխնիկայի գործադրմամբ ընթացող թեժ մարտերը շարունակում են մնալ թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցների օրակարգում: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը վկայակոչելով՝ թուրքական լրատվամիջոցները (Hurriyet, Milliyet, Sabah, HaberTurk), տեղեկացնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Ցավակցություն հայտնելով ադրբեջանական բանակի տված […]

Հեղինակազրկեցին իրենց էլ, իրենց կառույցներն էլ

Պետք է փաստել, որ երեկվա համեմատ, Ադրբեջանը շփման գծում տիրող իրավիճակի շուրջ կտրուկ կոշտացրել է իր դիրքորոշումը: Ճիշտ է՝ դա կարելի է նաև դիտարկել այն տեսանկյունից, որ Ադրբեջանն այսօր տարբեր պատճառներից ելնելով որոշել է զերծ մնալ «ավելորդ ձևականություններից», սակայն փաստ է, որ դիվանագիտական հարթությունում արձանագրվում է դիրքորոշման կոշտացում: Հ.Գ. Միջազգային հանրության արձագանքի (իսկ իրականում՝ բացակայության) […]

Բայդենը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել կարգավորել ԼՂ իրավիճակը

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ զրուցել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ։ Նա տեղեկացրել է, որ նախագահներին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը կարգավորելու կոչ է արել: «Ես նախագահներ Ալիեւին եւ Սարգսյանին ասացի, որ ղարաբաղյան հակամարտության ամբողջական կարգավորումը խիստ կարեւոր է նրանց կայունության, անվտանգության»,- գրել է Բայդենը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի