02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարմազանովը առողջություն մաղթեց Գալուստ Սահակյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվել կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն է, որով առաջարկվում է ՏԿԱԻ նախարարությունը բաժանել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունների: ԱԺ արտահերթ նիստը վարում է ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, քանի որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առողջական խնդիրների պատճառով գտնվում է հիվանդանոցում: «Գալուստ Սահակյանի […]

Ընդդիմությունը դժգոհեց, ՕԵԿ-ը` բոյկոտեց

Ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին ՏԿԱԻՆ-ի կառուցվածքում փոփխություններ կատարելու հարցում իշխանությունների շտապողականությունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դժգոհեց` ինչու նախագիծը հերթական նիստում  չներկայացվեց, այլ արտահերթի բերվեց, նիստը վարող փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց` դա կառավարության իրավունքն է: ՕԵԿ-ը նիստը բոյկոտեց, Մհեր Շահգելդյանի շուրթերով հաջողություն մաղթելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը: Հիշեցնենք, կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել քննարկելու «Հայաստանի Հանրապետության կառավարության […]

Հո՞ շառ չեն անում, ստացվել ա հիմա … գեներալը ներողություն կխնդրի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը  լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ- ԲՀԿ պատգամավորների, նաեւ` իր ուրիշի փոխարեն քվերակելու հանգամանքին: Հարցին, թե  հնարավո՞ ր է, եթե իրեն խնդրեն քվերակել ուրիշի փոխարեն, քվեարկի, Սարոյանը նշեց. «Այ մարդ, մի օր էր, մի բան էր ստացվավ: Անդրադառնալով հարցին, թե  գործընկերները որոշում են կայացրել, որ խախտել եք էթիկայի նորմերը […]

Մեկնարկեց ԱԺ արտահերթը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ կառավարության նախաձեռնությամբ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն է: Հիշեցնենք, նախատեսվում է իրարից տարանջատել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում որոշվել է տարածքային կառավարումը հանձնել դաշնակցությունը:  

Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Թուրքական «Gerçekgündem.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (“Die Linke”)  և «Կանաչների» (“Die Grüne”) կուսակցությունները: Փետրվարի  24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե, գրում է Ermenihaber.am-ը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները […]

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն է: Հիշեցնենք, նախատեսվում է իրարից տարանջատել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում որոշվել է տարածքային կառավարումը հանձնել դաշնակցությանը: ԱԺ նիստն այսօր չի վարի նախագահ Գալուստ Սահակյանը: Նա առողջական խնդիրներ ունի : […]

Ո՞ւր են «Իսկանդեր»-ները. Ժամանակ

Երեկ «Ինտերֆաքս» ռուսական գործակալության տարածած տեղեկությունից հայտնի է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողության վարկային համաձայնագրով Հայաստանի ձեռք բերելիք սպառազինության ցանկը: Ըստ այդմ՝ Հայաստանը ձեռք է բերում «Սմերչ» համակարգեր, «Իգլա» տեսակի զենիթահրթիռային կայաններ, նռնականետներ, զրահամեքենաներ, հրետանային այլ տեսակի կայաններ և այլ սպառազինություն: 200 միլիոն դոլարի վարկային այս համաձայնագիրը կնքվում է տասը […]

Ջոն Քերին եւ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց են ունեցել

Ամերիկա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց  է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը գրում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քերին իր ցավակցությունն է հայտնել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ վերահաստատելով ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու հանձնառությունը: Կողմերը քննարկել են վերջին օրերին Սիրիայում տեղի […]

«Մամայիս արեւ, քո արեւ` չեմ ուզում». Հրապարակ

Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ կդառնաք պատգամավոր հարցին օդիոզ պատասխաններ է տալիս: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ: Յուր […]

Ռուսաստանը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին՝ զենք գնելու համար

Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները ստորագրել են 200 մլն դոլարի պետական արտահանման վարկային համաձայնագիր` 10 տարի ժամկետով, մինչև 2018 թվականի սկիզբը վճարումների հետաձգմամբ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական իրազեկման պետական կայքը։ Վարկը հատկացվել է ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար, տեղեկացնում է INTERFAX.RU-ն։ Համաձայն հավելվածի, Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայաններ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի