24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Պառլամենտական սերունդ» ՀԿ-ն դիմել է ՀՀ Ազգային ժողովին

«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին:

Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանը սանձազերծել է ռազմական արկածախնդիր արշավ՝ չխորշելով խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններից, դպրոցների թիրախավորված կրակահերթերից եւ զոհերի մարմինների հրապարակային անարգանքից:

Մենք կոչ ենք անում Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ամերիկայի մեր պառլամենտական գործընկերներին միանալ զորակցության մեր կոչին եւ դատապարտել նավթային բռնապետության այս հերթական ոտնձգությունը:

Կոչ ենք անում սթափ գնահատական տալ իրավիճակին եւ անհապաղ որոշիչ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացը վերսկսելու եւ արյունալի բախումները բացառելու ուղղությամբ:

Չափազանց վիրավորական է միջազգային գործընկերների գնահատականներում տեսնել համահավասարեցման փորձեր, երբ հակամարտության մյուս կողմում կոռումպացված բռնապետություն է: Այսպիսի դիվանագիտությունը չի նպաստում հակամարտության խաղաղ եւ տեւական լուծմանը:

Կոչ ենք անում մեր գործընկեր պառլամենտականներին փոխանցել այս կոչը իրենց երկրների դիվանագիտական շրջանակներին»:

Հիշեցնենք, որ «Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպության անդամները նախկին պատգամավորներ են:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ