02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան անհրաժեշտ չի համարում փոխել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ձեւաչափը․ ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ընդունված ձեւաչափը փոխելու մասին պետք է որոշում կայացնեն անձամբ մասնակիցները, սակայն Ռուսաստանը դրա անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։ «Ձեւաչափի փոփոխության հարցը պիտի որոշեն անձամբ մասնակիցները: Սակայն դրա ձեւափոխության ոչ մի անհրաժեշտություն մենք չենք տեսնում: Պետք է ակտիվորեն աշխատել այդ […]

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը կստորագրվի մյուս շաբաթ. Շարմազանով /վիդեո/

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց լրագրողների հետ: Վերջինս նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են որոշ կարևոր հարցեր, սակայն հիմնականում ՀՀԿ-ականները անդրադարձել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներին, նախագահի ելույթին, ապա մտքեր փոխանակել ելույթի առանցքային հատվածների շուրջ: Շարմազանովն իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցերին. «Նախապատրաստվում ենք քաղաքական […]

«Ռուսաստանը և ես»․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը /վիդեո/

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Ռուսաստանը և ես» նախագծին: “Ազատություն” ռադիոկայանը անցած ամիսների ընթացքում փոքր հատվածներ արդեն հեռարձակել է իր եթերում: Այսօր արդեն հրապարակվել է ամբողջ նախագիծը, հայտնում է 2rd.am-ը։ կայքն ավելի վաղ նշել է, որ նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես. Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր […]

Ռուս-թուրքական լարված հարաբերությունների առանցքում Հայաստանը պետք է օգուտներ քաղի. Կարեն Քոչարյան

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուս-թուրքական ակնհայտ բախման պայմաններում որտեղ է մեր տեղը: Անդրադառնալով հարցին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. ‹‹Ռուս-թուրքական բախումը քիչ հավանական եմ համարում: Թուրքիայի շուրջ ինչ որ պրոցեսներ են զարգանում  ոչ միայն Ռուսաստանի հետ կապված, այլև Քուրդիստանի: Այս պահին Թուրքիայի  խնդիրներն առավելապես կապված են Քուրդիստանի հետ: Ռուս-թուրքական լարված հարաբերությունների առանցքում […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը հետաձգվում է

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ այսօր ժամը 20:00-ին նախապես հրավիրված ՀՀԿ ԳՄ նիստը կգումարվի մեկ ժամ ուշացումով` ժամը 21:00-ին: Այս մասին տեղեկացանք կուսակցության մամլո ծառայությունից: Բանն այն է, որ մինչ ԳՄ նիստ հրավիրելը, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՀՅԴ ղեկավար կազմի հետ` թերեւս քննարկելու համաձայնության վերջին պայմանավորվածությունները: Մինչ այդ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն […]

Առանց Հայրիկյանի /վիդեո/

ԱԻՄ անդամները այսօր՝ փետրվարի 18-ին ավանդույթի համաձայն  Հանրապետության հրապարակից շարժվեցին Գառնի` ծաղիկներ դնելու 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությանը զոհված հերոսների շիրիմներին: «Սա կարևոր օր է, խորհրդանշում է հայ ժողովրդի ազատասիրությունը: Այս օրը 1921թ. մարդիկ ապստամբեցին կոմունիստական բռնապետության դեմ, ազատագրեցին Երեւանը»,- նշեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի նախագահ Արկադի Վարդանյանը: Երթին ներկա չէր ԱԻՄ առաջնորդը: Արկադի Վարդանյանը տեղեկացրեց, որ նա […]

Էթիկայի հանձնաժողովը բավարարեց լրագրողի պահանջը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր միաձայն որոշեց բավարարել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումն ընդդեմ 7 պատգամավորների: Հանձնաժողովը եկավ եզրակացության, որ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք, լրագրողը դիմել է էթրիկայի հանձնաժողով՝ ընդդեմ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկած ՀՀԿ խմբակցության 5 […]

ՀԷՑ-ի պարտքը մարելու համար Հայաստանը վարկ կվերցնի

«Համաշխարհային բանկը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար»,-լրագրողների հետ զրույցում  հայտարարեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ ՀԲ-ի հետ համաձայնություն արդեն ձեռք բերվել է, վարկի մարման ժամկետը 30 տարի է, արտոնյալ ժամանակաշրջանը՝ 14 տարի, տոկոսադրույքը՝ 1.5 տոկոս։ Զախարյանը նշեց, որ հենց այդ վարկի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել. «Դա էլեկտրաէներգիա արտադրած […]

Հուշարձան չի քանդվի. նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց, որ Երեւանի Պուշկինի փողոցի վրա գտնվող հուշարձաններն ու դրանց նկուղներում առկա մառանները չեն քանդվի: Նշենք, որ խոսքը վերաբերվում է «Դոլմամա» ռեստորանի հարակից տարածքում գտնվող հին շենքերին: «Ուղիղ «Դոլամամայի» դիմաց, Աբովյան փողոցի անկյունում կա հուշարձան-շենք, որը եւս նույն կառուցապատողինն է եւ այնտեղ եւս կային նկուղներ, որոնք […]

Կրեմլը դատապարտել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ռուսաստանը դատապարտել է Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն է հայտնել զոհվածների մերձավորներին, գրում է Tass.ru-ն։ «Կրեմլում խստիվ դատապարտում են երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը եւ ցավակցություն են հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում նրանց, ովքեր վիրավորվել են ահաբեկչական այդ գործողության հետեւանքով»,-լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ երեկ Անկարայի կենտրոնում պայթյուն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի