ԱԺ նիստն սկսվեց շնորհավորանքներով
ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց կանանց ու աղջիկներին՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթի. «Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է մայրության տոնը: Խոնարհվում ենք հայ մոր առջեւ: Շփման գծում այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մայրերին, ազգի ճակատագիրը պետք է փնտրել մեր մայրերի մեջ: Մենք հայրենապաշտ մայրեր ունենք, որ առյուծ որդիներ կարող են դաստիարակել: Մենք՝ պատգամավորներս, եւս պետք է առողջ դատողություն ունենանք, որ արդար ու միասնական ծառայենք հայոց մայրերին»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ շեշտեց, որ այս օրերին մեզ համար ամենակարևորը խաղաղությունն ՝. «ԱԺ կին ու տղամարդ պատգամավորների անունից մեծարումի խոսք եմ ուզում բարձրացնել մեր հերոս մայրերին, կանաց, սիրած աղջիկներին: Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ: Ուզում ենք, որ խաղաղությունը վերջնական լինեն, երջանիկ մայրություն լինի, միաբանվենք հանուն խաղաղության՝ ապահովելով մեր երեխաներին անհոգ մանկություն, հոգ տանենք ու աջակցենք մեր ծերերին: Դա մեր ու մեր պետության պարտքն է, ու մենք անելու ենք ամեն հնարավորն ու անհնարինը», – ասաց Նաղդալյանը: