06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր պաշտոն.Հրապարակ

«Արմավիա»  ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին վրացական «Georgian Airlines» ավիաընկերությունն առաջարկել է փոխնախագահի պաշտոնը։ «Արմավիայի» պարտքերի դիմաց վճարեցի «Միկա ցեմենտ»–ով։ «Ամեն ինչ նոր էջից եմ սկսել»,– ասել է Բաղդասարովը «Newmag» ամսագրին տված հարցազրույցում, որտեղ բացահայտել է Հայաստանի առաջին ու միակ ազգային ավիափոխադրողի՝ «Արմավիայի» սնանկացման բանաձեւը։ 1996-ին ստեղծված «Արմավիան» 2013-ին ճանաչվել է սնանկ եւ դադարեցրել գործունեությունը։ Ուշագրավ […]

Սկանդալ ուղիղ եթերում, գործին միջամտել է Ստամբուլի դատախազությունը

Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայում Kanal D հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի «Beyaz Show» ծրագրի հաղորդավար Բեյազըթ Օզթյուրքի, հաղորդման պատասխանատուի և հեռուստադիտող Այշե Չելիքի նկատմամբ, գրում է Ermenihaber.am-ը: Վերջինս, կապ հաստատելով ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հետ, ներկայացել էր որպես Դիարբեքիրում ապրող ուսուցչուհի և դատապարտել է այնտեղ տեղի ունեցող ռազմական գործողություններն ու բռնությունները: Ինչպես […]

Սիրիայում ահաբեկիչները գերի են հանձնվում՝ ցրտից չմահանալու համար /վիդեո/

Սիրիայի եւ Լիբանանի սահմանին ձյունն ու ցածր ջերմաստիճանը ստիպում են ԻՊ ահաբեկիչներին գերի հանձնվել եւ լքել իրենց դիրքերը։ Նրանք նաեւ փորձում են խառնվել փախստականներուն ու Եվրոպա ներթափանցել նրանց հետ միասին։ Արդեն մի քանի օր է՝ Սիրիայում ձյունը չի դադարում, ահաբեկիչները ստիպված հանձնվում են, որպեսզի ցրտից չմահանան։ «Մենք մի քանի դեպք կանխեցինք, երբ Լիբանանից ահաբեկիչները փորձում […]

Ամեն զինվորի մահով պետք է պաշտոնանկություններ հաջորդեն /վիդեո/

«Հակառակորդին հասցված խոցումը պետք է շատ ավելի ուժեղ լինի, քան կա և պետք է զինվորների անվտանգությունը երաշխավորվի»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը ասաց  ԳԽ նախկին պատգամավոր  Ազատ Արշակյանը: Արշակյանը համոզված է, որ գործող իշխանությունների համար այդքան էլ կարևոր չէ զինվորի կյանքը: «Պետք է վերժխնդրության չափը մեծանա, մենք չպետք է ըմբռնումով մոտենանք, նրանք պետք է հասկանան, […]

Թուրքիան քիթն ուզում է մտցնել Արցախի հակամարտության կարգավորման մեջ

«1917 թվականից սկսած երկու դեպքով,  ռուսական զորքը հեռացավ զենքը թողնելով հայկական բանակին, այնպես էլ այս անգամ այն սպառազինությունը կթողնի հայկական բանակին»,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: «Ես չեմ պատկերցնում, որ ՌԴ-ն կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել: Ոմանք Թուրքիա ասելով պատկերացնում են ենիչերներ, իրենց յաթաղաններով, բայց այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ն […]

Այո, Օսմանյան կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ կային, բայց նրանց ոչ ոք չէր վերացնում․ պատրիարք Կիրիլ /վիդեո/

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան հարցազրույցում խոսել է Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, քրիստոնյաների կոտորածներից։ Նա զուգահեռներ է տարել ներկայիս իրավիճակի եւ պատմության միջեւ։ «Քրիստոնյաների ու մուսուլմանների հարաբերությունները պատմության ընթացքում անամպ չեն եղել: Եղել են բռնի իսլամացման դեպքեր, քրիստոնեական տարածքների զավթում, օրինակ՝ Բյուզանդիայում, սակայն եթե միայն մարտական գործողությունները մի կողմ դնենք, որոնք միշտ ուղեկցվել […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Էստոնիայի հայկական համայնքի հետ

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 10-ին այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ: ԱԺ փոխնախագահն Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, […]

Բահրեյնի քաղաքացուն հանձնելով` ՀՀ-ն կդառնա հանցակից

«Զվարթոց օդանավակայանում ձերբակալված ահաբեկչության մեջ հետախուզվող Բահրեյնի քաղաքացուն ՀՀ իշխանությունները առանց ճշտելու, թե նա ահաբեկիչ է, թե` ոչ` հանձնելով կվտանգեն ՀՀ-ի հեղինակությունը»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նկատեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: «Գիտենք, որ ծոցի երկրների մեծ մասում 2011-ից հետո ընդունվել են դրակոնյան օրենքներ, որոնք յուրաքանչյուր բողոքը, մի քանի հոգուց հավաքը որակվում է ահաբեկչություն և մարդիկ մեղադրվում […]

Գերմանիան մեծ ուշադրություն կհատկացնի ԼՂ խնդրին

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմփելը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում 2016 թվականին նախագահող Գերմանիան խոստանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սառեցված հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ «Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան մեծ ուշադրություն կդարձնի շարունակվող հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք անվանում ենք «սառեցված» հակամարտություններ: Դրանց շարքում է նաև այն հակամարտությունը, […]

Ռուս-թուրքական լարվածությունը կպահպանվի.քաղաքագետ /վիդեո/

«Համաշխարահին պատերազմ արդեն կա, բայց երրորդ համաշխարհայինն այն մոդելով, ինչ առաջին և երկրորդն էր՝ այլևս չեն լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Քաղաքագետի խոսքով՝ ռազմաճակատների ուղղակի բախումներ այլևս չեն լինի: «Հիմա գործ ունենք երրորդ երկրներում պատերազմող երևույթի հետ, որը համաշխարահային պատերազմ է, որովհետև մի քանի պետություններ ներգված են պատերազմում՝ Սիրիայում և Իրաքում, տարբեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված