07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանը Հայաստանի համար երբեք այնպիսի դեր չի ունեցել, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի․ Սերժ Սարգսյան

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները լրիվ անսպասելի սկսվեցին։ Մենք սպասում էինք, որ նման բան տեղի կունենա։ Բայց եւ կրակի դադարը պատահական չէր»,- գերմանական Deutsche Welle-ին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը, որ Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Հայաստանի հովանավորը, ժամանակակից զինամթերք է վաճառում Ադրբեջանին, Սերժ Սարգսյանն ասել է, որ «ոչ ոք երբեք չի ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, եւ որ ընդհանրապես մեր երկիրը որեւէ հովանավոր երկիր է ունեցել»։

«ԵՎ Ռուսաստանը երբեք Հայաստանի համար այնպիսի դեր չի ունեցել, ինչպիսին Թուրքիան Ադրբեջանի համար։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագիր ունենք։ Եւ միեւնույն ժամանակ մենք բաց կերպով ասում ենք, որ դեմ ենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում»,- ասել է ՀՀ նախագահը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ