02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը զենք-զինամթերքի պակաս չունի /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այսօր չցանկացավ հստակ պատասխան տալ լրագրողների հարցին. արդյո՞ք վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը պետք է մասնակցեն Ռուսաստանում կայանալիք ԵՏՄ երկրների վարչապետների գագաթնաժողովին: «Իրադարձություններից առաջ չընկնենք, այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այդ հարցը լրացուցիչ կքննարկվի և մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասաց Վահրամ  Բաղդասարյանը: Բաղդասարյանը նշեց, որ […]

Համաժողովրդական ստորագրահավաք

ՀՆՔՄ կուսակցությունը շուտով սկսում է քաղաքական-համաժողովրդական ստորագրահավաք՝ չեղարկել Մադրիդյան սկզբունքները պահանջով։ Միացեք այս պահանջին, հարգելի հայրենակիցներ, այլապես մեր զոհված տղաների արյամբ ազատագրված հողերը ստիպված ենք լինելու զիջել Ադրբեջանին, տեղեկացնում է կուսակցության նախագահ Անի Զաքարյանը:

ԱԺ նիստն սկսվեց շնորհավորանքներով

ԱԺ այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորեց կանանց ու աղջիկներին՝  մայրության եւ գեղեցկության տոնի առթի. «Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է մայրության տոնը: Խոնարհվում ենք հայ մոր առջեւ: Շփման գծում այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել մայրերին, ազգի ճակատագիրը պետք է փնտրել մեր մայրերի մեջ: Մենք հայրենապաշտ մայրեր ունենք, որ […]

Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանը երեկվանից հետևողականորեն տեղեկատվություն է տարածում այն մասին, որ հայկական կողմից ակտիվություն է նկատվում Նախիջանի ճակատում: Հայկական կողմն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարություններին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: Այսպիսի լուրեր շրջանառելով Ադրբեջանն այս պահին նվազագույնը 4 հիմնական խնդիր է լուծում: Առաջին, փորձում է տպավորություն ստեղծել, […]

Խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Համանախագահները Բաքվում հայտարարել են, որ էսկալացիայի կրկնությունն անթույլատրելի է: Այս մասին խոսվում է 1994-ի՝ զինադադարի պայմանագրի ստորագրումից ի վեր ու ինչպես ժամականակը ցույց տվեց, խստաշունչ դեմքով հայտարարությունները խաղաղություն ամենևին էլ չեն երաշխավորում։ Ամեն դեպքում այն ամենը, ինչը տեղի ունեցավ ապրիլի առաջին օրերին, նաև միջնորդ պետությունների ձախողումն էր, ովքեր […]

Միջազգային հանրությունը պետք է հանդես գա հասցեական, դատապարտող հայտարարություններով. Էդուարդ Շարմազանով

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, անթույլատրելի համարել ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորման փորձերը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները բացահայտ ագրեսիա են […]

Ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի կողմերը կարողանան պայմանավորվածության հասնել

Նախօրեին Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, գրում է Tass.ru-ն։ Հանդիպման ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը շարունակվի։ «Մենք ամենաբարձր մակարդակներում ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները, […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի