02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն Ադրբեջանի կողմից ի սկզբանե աղավաղված է ներկայացվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Լեռնային Ղարաբաղ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հիմնախնդիրը մշտապես ուղղորդվում է յուրահատուկ հիստերիայով, որի ժամանակ անընդհատ մատնանշվում է տարածքների հարցը: «Այս խնդիրը ծնվել է մեկ դար առաջ: Մենք պայքարում ենք ոչ թե […]

Արցախի պաշտպանության նախարարը ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհերքելի ապացույցներ

Այսօր ՊԲ շտաբում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուին, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպմանը Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ […]

Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին մասնակցելով կամ չմասնակցելով՝ Հայաստանն առանձնապես ոչինչ չի շահի․ քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին մասնակցելով կամ չմասնակցելով՝ Հայաստանն առանձնապես ոչինչ չի շահի։ «Մեր գործընկերների պահվածքն անընդունելի է։ ՀԱՊԿ-ի վարքագիծը ևս անընդունելի է։ Ռուսաստանի պահվածքի մասին գիտենք, Ղազախստանի նախագահն էլ նախաձեռնեց, որ ոչ թե Երևանում լինի այդ գագաթնաժողովը, այլ Մոսկվայում։ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գործընկերային հարաբերությունների տեսանկյունից սա անընդունելի է, անհասկանալի։ […]

Հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, ոչ թե ռազմական․ Մեդվեդեւ

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը այսօր Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը: […]

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը

ՌԴ վարչպետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փաստաթղթեր են ստորագրվել։ Նա նշել է, որ քննարկվել է ՀՀ բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվել է համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։ ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ նշել է, որ գազի սակագնի նվազեցումը […]

Առնվազն Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է պայմանգիր ստորագրվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ 4 օրյա պատերազմից հետո մենք պետք է ջանքեր չխնայենք մեր անվտանգությունը ամրապնդելու համար: « Այս օրերին բանակը, պետական կառույցները լավ գործեցին, բայց պետք է կարողանանք այս ամենից դասեր քաղել, կարողանանք գնահատել արածը և լրացնենք բացթողումները: Տեղի ունեցած պատերազմից հետո, մենք […]

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը՝ «սեղանի վրա» առկա պայմանավորվածությունների մասին: «2011 թ.կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ ԴեռեւսԿազանում հանդիպման ժամանակԱդրբեջանի նախագահ Իլհամ […]

Գերմանիայի ԱԳՆ-ն 7 կետանոց նախագիծ է առաջարկել՝ կապված ԼՂ խնդրի հետ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունն 7 կետից կազմված նախագիծ է առաջարկել, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում բռնության պակասին ու ցույց տա հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման ուղին, գրում է Ria.ru-ն։ Ինչպես ասել է Գերմանայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրը, փաստաթղթով պետտք է  հրադադարի ռեժիմի ամրապնդվի, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումն իրականացվի երկխոսւոյթան միջոցով։    

Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնց մասին լռելու իրավունք չունենք․ Կարինե Աճեմյան

Մոսկվայում կայանալիք ԵՏՄ անդամ երկրների վարչապետների գագաթնաժողովի մասին խոսելով՝ պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց՝ այդ հարցը պետք է քննարկել բարձր մակարդակով, ապա հստակ որոշում կայացնել՝ անհրաժե՞շտ է, որ մեր երկրի վարչապետը ևս մասնակցի այդ գագաթնաժեղեվին։ «Քաղաքական վերնախավն ու վարչապետն ինքը կկայացնեն այդ որոշումը, բայց ես կարծում եմ, որ բոլոր հարթակները պետք է […]

Դմիտրի Մեդվեդևն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր /ֆոտո/

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՌԴ վարչապետը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: ՌԴ վարչապետը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Դմիտրի Մեդվեդևը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի