23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպացի պատգամավորներն Արցախում են

Այս պահին եվրոպացի պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, գտնվում են Արցախում։ Մեկ ժամից նրանք կհանդիպեն Աշոտ Ղուլյանի, երեկոյան էլ՝ Բակո Սահակյանի հետ, այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը Արցախից:  

ՌԴ-ն ձգտում է ստատուս քվոյի պահպանմանը

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ տարածաշրջան կատարած այցն ու ամփոփիչ հարցազրույցը տարբեր ռակուրսներով վերլուծության ենթարկվեց: Այն առավելապես դիտարկվեց հատկապես Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների համատեքստում՝ դրանից բխող արձագանքներով, սակայն ոչ պակաս կարևոր էր նրա հայտարարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ: Դ. Մեդվեդևը մասնավորապես հայտարարել է, որ շատերն են ցանկանում, որ գործընթացում […]

Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կին պատգամավորներին տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր

Ապրիլի  9 –ին  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և `,,Կանայք ղեկավար մարմնում,, խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը դեռևս  2015 թվականի հոկտեմբերին , ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ` ընտրվել է […]

Լավրովն ու Քերին ողջունել են հրադադարը ԼՂ-ում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման որոշումն ու պայմանավորվել են աջակցել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։

Ինձ ընդհանրապես ավտոմեքենա պետք չի. Վարդան Այվազյան

Այսօր լրագրողների  հետ հանդիպման տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեցին՝ այս օրերին մեզ կոնսոլիդացիան շատ է պետք: Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ հարկ է գտնել ուղիներ՝ գումարներ տնտեսելու ու ռազմատեխնիկական նոր միջոցներ ձեռք բերելու համար: Henaran.am-ի դիտարկմանը` պաշտոնյաներին պետությունը տրամադրել է բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, ինչու՞  իշխանությունները չեն կրճատում ավտոմեքենաների թիվը, ինչու՞ չեն գնում […]

100 LIVES–ի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնողները ԼՂ իրադրության մասին հայտարարություն են տարածել

100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության հիմնադիրները Լեռնային Ղարաբաղի իրադրությանն առնչվող հայտարարություն են տարածել. «Մենք՝ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին եւ համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք։ Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: […]

‹‹Ինչու՞ չգնանք ու ասենք՝ սիրելի՛ս, բա դու մեր բարեկամն ես, քո բարեկամությունը ինչու՞ չենք տեսնում››

Պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում է՝ քաղաքականության մեջ նեղացկտությունը որևէ կերպ չի ընդունվում. հարկավոր է մասնակցել Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին: ‹‹Ինչու՞ չգնանք ու ասենք՝ սիրելի՛ս, բա դու մեր բարեկամն ես, քո բարեկամությունը ինչու՞ չենք տեսնում››, – ասաց Վարդան Այվազյանը: Նա շեշտեց՝ մեր հույսը միայն մենք պիտի լինենք: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ շեշտեց՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն յոթ […]

Այս զինադադարը զինադադարի նման չէ. Լարիսա Ալավերդյան

‹‹Միջնորդները չեն կարող հավանություն տալ ռազմական հանցագործություններին, մարդու իրավունքների խախտմանը, ցեասպանություններին: Ադրբեջանը, փաստացի, քաղաքակրթական նորմերին հակադրվել է: Այս զինադադարը  զինադադարի նման չէ››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Իրավապաշտպանը շեշտեց՝  հարկավոր է  հենց Մինսկի խմբից պահանջել, որ այս բնույթի բոլոր գործոցություններին  հստակ գնահատական տրվի, դա գնահատելու համար մեխանիզմ գտնվի: «Մենք ասում ենք, […]

Ինչո՞ւ հրադադարի ստորագրումից 22 տարի անց Ադրբեջանն այսքան ուժեղացավ /վիդո/

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը վերսկսեց Արցախյան պատերազմը՝ փորձելով սրընթաց հարվածով գրավել Արցախը, կամ գոնե դրա մի մասը … Ու թեև հայկական ուժերի շնորհիվ ադրբեջանական հարձակումը ձախողվեց, սակայն եկեք հասկանանք, թե ինչո՞ւ հրադադարի ստորագրումից 22 տարի անց Ադրբեջանը ուժեղացավ այնքան, որ որոշեց հետ վերցնել 1990-ականներին կորցրած տարածքները: Տեսանյութում ներկայացված են Ռուսաստանի կողմից վերջին տարիներին Ադրբեջանին վաճառված զինատեսակները, դրանց քանակն […]

Վտանգավոր է

Միանգամից ասեմ, որ նպատակ չունեմ պատշպանել մեր դիվանագետներին (քանզի նրանք դրա կարիքը չունեն), այլ զուտ ինձ քաջ ծանոթ փաստերն եմ արձանագրում: Եվ ուրեմն. – Վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ՀՀ և ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունների կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել` ուղղված աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համապատասխան աշխատանքներ մղելուն, բոլոր կարևորագույն մայրաքաղաքներում և միջազգային հարթակներում մեր դիրքորոշման ճիշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի