11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չի կարելի թույլ տալ ԼՂ խնդրի հերթական սրումը․ Իգոր Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ ԼՂ շփման գծում լարվածության հերթական սրումը, գրում է РИА Новости-ն։ «Այսօր մենք՝ համանախագահներս, ստեղծված իրավիճակը քննարկել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հանդիպում ենք ունեցել Պաշտպանության նախարարությունում, իմացել ենք Ադրբեջանի ղեկավարի ու պաշտպանության նախարարի կարծիքները։ Մենք այն եզրահանգմանն ենք եկել, որ […]

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, ապա՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը և մի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպում է ունեցել ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ: Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Գաուկին` նրա մարդասիրական գործունեության համար, նշելով, որ դրա շնորհիվ ԳԴՀ Նախագահի անունն ու գործունեությունը քաջ հայտնի են նաև […]

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև

Ս.թ. ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջև: Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 7-ին Երևանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ- Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները: Կողմերը կարևորել են […]

32 զոհ, 121 վիրավոր եւ 25 անհետ կորած․ ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է հայտնել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կորուստները ապրիլի 6-ին հրապարակված տվյալներով կազմել են 32 զոհված, 121 վիրավոր և 25 անհայտ կորած զինծառայող: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առստամյանը: Նրա տեղեկացմամբ՝ ապրիլի 5-6-ին Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով տանկեր, ականանետներ, նռնականետներ և […]

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի միջև

Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի միջև: Նախագահները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում ստեղծված իրավիճակը: Նախագահ Սարգսյանն իր գործընկերոջը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական հարձակման, և այդ գործողություններին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք պատասխանի մասին: ՀՀ […]

Ալիևի ընտանիքի ունեցվածքը օֆշորային ընկերություններում՝ ըստ «Պանամական փաստաթղթերի»

«Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը» (ICIJ) հրապարակել է մի շարք երկրների ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներ: «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած այս հաշվետվության մեջ նշվում են նաև Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունները: Թուրքական «Hurriyet» թերթը Ալիևի ընտանիքի անվան շուրջ օֆշորային սկանդալի մասին մի շարք տվյալներ է ներկայացրել: Ըստ այդ տվյալների՝ Ադբեջանի Հարկերի նախարար Ֆեզիլ Մամմեդովը […]

Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի. քաղաքագետ

Չեմ ուզում հոռետես երևալ, կամ ավելնորդ լարվածություն առաջացնել, բայց շատերն են հարցնում, դրա համար չեմ կարող չասել, որ. Վստահ եմ, որ հրադադարը չի պահպանվի: Ադրբեջանն այս դադարը օգտագործում է ուժերը վերախմբավորելու, հնարավոր է նաև նոր ուժեր ներգրավելու համար: Արտաքին ոչ մի կողմ չի կարող և չի էլ փորձելու զսպել Ադրբեջանի իշխանություններին: Հայկական կողմը դատապարտված է համոզիչ հաղթանակ տանելու: […]

Ո՞ր պաշտոնատար անձանց անուններն են կապված օֆշորային բիզնեսի հետ

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ օֆշորային մի շարք սկանդալների՝ հատկապես ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող բիզնեսներին, որին անդրադարձել է միջազգային մամուլը. «Կառավարությունը չի՞ պատրաստվում այս հարցը լուրջ ու օբյեկտիվորեն քննարկել ու հանրությանը ներկայացնել իրական պատկերը», – ասաց Զուրաբյանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ի պատասխան՝ ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի