23 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

‹‹Հայաստանի իշխանություններն ուզեն-չուզեն, համաձայնելու են Ռուսաստանի ասածին››

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյամը կարծում է՝ եթե նույնիսկ Հայաստանը պատրաստ լինի որոշակի զիջումների գնալ՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու, խաղաղություն հաստատելու ու Արցախի կարգավիճակն ամրագրելու համար, Ադրբեջանը դեռ պիտի համաձայնի այդ զիջումներին: ‹‹Հայաստանի՝ Ադրբեջանին արցախյան որոշակի տարածքներ զիջելու կամ չզիջելու հարցը գեոպոլիտիկ   խնդիր է: Եթե այդպիսի որոշում լինի, Հայաստանին չեն էլ հարցնի: Այդ հարցը որոշող կողմեր կան՝ Մինսկի […]

Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի […]

Պուտինը հեռացրել է Գրիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Գրիզլովին հեռացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հրամանում ասվում է․ «2012թ. մայիսի 25-ի հրամանով ՌԴ նախագահի  հրամանով հաստատված ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կատարել՝ բացառելով Բորիզ Վյաչեսլավի Գրիզլովին»։ Բորիս Գրիզլովը 2003-2011թթ. Եղել է Պետդումայի խոսնալը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել էր […]

Երկրորդ նախագահը մտափոխվելու է. Շարմազանով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում հանդիպում նախաձեռնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Գրեթե վստահ եմ, որ երկրորդ նախագահը մտափոխվելու է եւ ինքն էլ միանալու է համազգային միավորմանն ու համախմբմանը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ադրբեջանի նման գործողություններն արդարացում չունեն. ԼՂՀ ԱԳՆ

  Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական […]

Մոսկվան Երեւանին եւ Բաքվին հավասարակշռություն պահպանելով է զենք վաճառում․ Ռոգոզին

ՌԴ փոխվարչապեռ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին եւ Բաքվին զենք վաճառելիս պահպանում է շահերի հավասարակշռությունը։ «Մենք զենք ենք վաճառում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն։ Միեւնույն ժամանակ նա նշել է, թե հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։

ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ-ում

Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էեղել նաեւ  ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Կառավարությունը խթանում է ներդրումային ծրագրերը

Վերջին շրջանում կառավարության նիստերի օրակարգում հաճախ կարելի է հանդիպել ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերի։ Դրանց շրջանակներում տարբեր տեսակի խթանող միջոցներ տրամադրելու ճանապարհով գործադիրը փորձում է ներգրվել նոր ներդրումներ՝ տնտեսական գործընթացներն ակտիվացնելու համար։ Մասնավորապես անցած նիստում կառավարությունը համաձայնություն տվեց երեք ներդրումային նախագծերի։ Միայն մեկ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Խոսքը՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի […]

‹‹Թուրքիան ուզում է վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակները›› /վիդեո/

‹‹Թուրքիայի ընկալմամբ՝ Սիրիան  համարվում է Թուրքիայի ազդեցության գոտի: Թուրքիային բարկացրեց ռուսական զորքերի՝ Սիրիայում հայտնվելու փաստը, ուստի այս երկիրը որոշեց պատերազմի նոր օջախ ստեղծել››,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը: Թուրքագետն ընդգծեց՝ Թուրքիան ուզում է վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակները, ամրապնդել իր դիրքերը. այդ երկրին ձեռնտու է հայ-ադրբեջանական ռազմական բախումը: ‹‹Թուրքիան ուզում է տարածաշրջանում իշխող դիրք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի