11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության մի շարք փաստաթղթեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր: Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր […]

Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն Ադրբեջանի կողմից ի սկզբանե աղավաղված է ներկայացվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Լեռնային Ղարաբաղ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հիմնախնդիրը մշտապես ուղղորդվում է յուրահատուկ հիստերիայով, որի ժամանակ անընդհատ մատնանշվում է տարածքների հարցը: «Այս խնդիրը ծնվել է մեկ դար առաջ: Մենք պայքարում ենք ոչ թե […]

Արցախի պաշտպանության նախարարը ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի անհերքելի ապացույցներ

Այսօր ՊԲ շտաբում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին և Պիեռ Անդրյուին, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը: Հանդիպմանը Արցախի պաշտպանության նախարարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին շրջանում տեղ գտած զարգացումներին, ներկայացրել անհերքելի ապացույցներ […]

Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին մասնակցելով կամ չմասնակցելով՝ Հայաստանն առանձնապես ոչինչ չի շահի․ քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին մասնակցելով կամ չմասնակցելով՝ Հայաստանն առանձնապես ոչինչ չի շահի։ «Մեր գործընկերների պահվածքն անընդունելի է։ ՀԱՊԿ-ի վարքագիծը ևս անընդունելի է։ Ռուսաստանի պահվածքի մասին գիտենք, Ղազախստանի նախագահն էլ նախաձեռնեց, որ ոչ թե Երևանում լինի այդ գագաթնաժողովը, այլ Մոսկվայում։ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գործընկերային հարաբերությունների տեսանկյունից սա անընդունելի է, անհասկանալի։ […]

Հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, ոչ թե ռազմական․ Մեդվեդեւ

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը այսօր Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ «Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը: […]

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը

ՌԴ վարչպետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցմանն առնչվող փաստաթղթեր են ստորագրվել։ Նա նշել է, որ քննարկվել է ՀՀ բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվել է համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։ ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ նշել է, որ գազի սակագնի նվազեցումը […]

Առնվազն Հայաստանի և ԼՂ-ի միջև պետք է պայմանգիր ստորագրվի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, նշեց, որ 4 օրյա պատերազմից հետո մենք պետք է ջանքեր չխնայենք մեր անվտանգությունը ամրապնդելու համար: « Այս օրերին բանակը, պետական կառույցները լավ գործեցին, բայց պետք է կարողանանք այս ամենից դասեր քաղել, կարողանանք գնահատել արածը և լրացնենք բացթողումները: Տեղի ունեցած պատերազմից հետո, մենք […]

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը՝ «սեղանի վրա» առկա պայմանավորվածությունների մասին: «2011 թ.կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների ս եղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ ԴեռեւսԿազանում հանդիպման ժամանակԱդրբեջանի նախագահ Իլհամ […]

Գերմանիայի ԱԳՆ-ն 7 կետանոց նախագիծ է առաջարկել՝ կապված ԼՂ խնդրի հետ

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունն 7 կետից կազմված նախագիծ է առաջարկել, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում բռնության պակասին ու ցույց տա հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման ուղին, գրում է Ria.ru-ն։ Ինչպես ասել է Գերմանայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրը, փաստաթղթով պետտք է  հրադադարի ռեժիմի ամրապնդվի, ինչպես նաեւ հակամարտության կարգավորումն իրականացվի երկխոսւոյթան միջոցով։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի