‹‹Պիտի պատժվեն նրանք, ովքեր մսխում են այս սրբազան երկրի գումարները›› /վիդեո/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանն անդրադարձան քառօրյա պատերազմին, դրա հետեւանքներին:
‹‹Հողն արյուն ու քրտինք է սիրում: Հողն արյունով պահում են և քրտինք են թափում, որ հողը սնի: Տեսնում էինք՝ ինչպես էին ազատամարտիկները գնում ռազմի դաշտ՝ պայքարի հզոր ոգին իրենց մեջ կրելով: Մենք տեսնում ենք՝ ազգը համախմբվեց: Բոլորը մի կողմ թողեցին իրենց ներքին խնդիրները››, – նշեց Դավիթ Գասպարյանը :
Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ընդգծեց՝ երբ հարցը հայրենիքին է վերավերում, հայ ազգը դառնում է մի հզոր բռունցք:
‹‹Այն, ինչ տեղի ունեցավ, մի բան ապացուցեց. եթե ոմանք կարծում էին, թե ամբողջապես չենք ձևավորվել: Բայց այդպիսի տեսակետ ունեցողները հասկացան՝ սխալվում էին: Հայրենիքը մնում է սրբություն սրբոց: Ինչքան էլ գենդերաՅին գաղափարներ բերեցին, որ մեր տղաներին այլասերեն, իգականացնեն, չստացվեց: Հայ կանայք, աղջիկները մնացին առաքինի: Մեզ ազգային ծրագիր է պետք: Պիտի պատժվեն նրանք, ովքեր մսխում են այս սրբազան երկրի գումարները, նրանք, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում ճոխ առանձնատներ են կառուցում: 18-19 տարեկան տղաները զոհվում են ու կան մարդիք, որ չեն էլ մտահոգվում դրանով›› – ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: