15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախը վճռորոշ պահին պետք է լինի բանակցային կողմ․ Է․ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եվրոպացի 3 պատգամավորների հետ նոր է վերադարձել Արցախից, այսօր հանդիպեց լրագրողներին։ Ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Չեխիայից, Լատվիայից և Հունաստանից ժամանած պատգամավորներն անձամբ եկել են իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան։ Նրանք, Շարմազանովի խոսքով, նշել են, որ Արցախի ժողովուրդը իրենց պայքարում միայնակ չէ, և հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը:

«Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ ամեն ինչ արվելու է՝ Արցախի անկախության ճանաչմանը բանակցային ճանապարհով հասնելու համար։

«Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի։ Երևանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է։ Արցախը վճռորոշ պահին պետք է լինի բանակցային կողմ՝ անկախ նրանից, Ադրբեջանին դուր գա կամ չգա, Թուրքիային դուր գա, թե չգա, Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ»,- ասաց նա:

Է․ Շարմազանովը նշեց, որ ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Արցախի դեմ ֆիասկո ապրեց նախ և առաջ շնորհիվ պաշտպանության բանակի քաջ զինվորների:

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հերոսներին, բոլորին`թե’ զոհված, թե’ կենդանի և նրանց ծնողներին»,- ասաց նա։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ