Քոչարյանը ձեռքերը չի լվա /վիդեո/
Այս օրերին Արցախի կարգավորման շուրջ քննարկումներին զուգահեռ , ոչ պակաս լայն շրջանակների քննարկման թեմա է ՀՀ առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումը եւ այս ոնին երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի ժխտողական հայտարարությունը: Henaran.am-ի հարցին` ինչպես են վերաբերում նախագահ Քոչարյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում նախաձեռնել գործող նախագահի հետ հանդիպում, գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը գնահատելի է:
‹‹Բոլոր ղեկավարներն էլ անցել են դրա միջով: Չեմ կարծում՝Քոչարյանը ձեռքերը լվացել է: Կգա հարմար պահը, նա էլ իր ձևով կմասնակցի››, – ասաց Դավիթ Գասպարյանը:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ընդգծեց՝ երբ երկիրն ու ժողովուրդն օրհասական վիճակում են, ամենքը պարտավոր են միասնական լինել.
‹‹Ինչպես որ ճակատում պարզ ժողովուրդն է միասնական, այդպես էլ մյուսները պիտի լինեն: Հիմա ամենուր պիտի միասնական մոտեցում ցուցաբերենք: Ռուսաստանից նեղանալը սխալ է: Պուտինը մեզ սիրում է- չի սիրում: Այս արտահայտությունը սխալ է: Քաղաքականության ամեջ նման բան չկա: Պիտի մտածենք՝ ինչպես զորանանք, որ մեր պահանջները ներկայացնենք››: