01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Քոչարյանը կկոնսոլիդացվի՞

Նախագահ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումից հետո քաղաքական կուլիսներում առկախված է հարցը`արդյո՞ք  նախագահների կոնսոլիդացիան լիարժեք կլինի, երկրորդ նախագահ Քոչարյանը և՞ս   կկոնսոլիդացվի:

Հնարավո՞ր է երեք նախագահները կոնսոլիդացվեն, նույն սեղանի շուրջ քննարկում ծավալվի համազգային հարցերի շուրջ:

Պատգամավոր Վահան Բաբայանը Henaran.am-ի հետ զրույցում  այս առնչությամբ նշեց. ‹‹Ես կարծում եմ, որ նման իրավիճակներում մեր հանրությունը յուրօրինակ կերպով միշտ համախմբվում է:  Նախագահների հանդիպումը  կարևոր է ու ողջունելի: Նման կոնսուլտացիաները կարևոր են: Կոնսոլիդացիոն քայլերն ինչքան շատանան, այնքան ավելի լավ կլինի:  Ես չէի ուզենա կանխատեսումներ անել՝ Քոչարյանը և՞ս կկոնսոլիդացվի: Քոչարյանի շրջապատի մարդիկ, միգուցե, կարողանային պատասխանել: Ամեն դեպքում, այս իրավիճակում կոնսոլիդացիոն յուրաքանչյուր քայլ էական է››:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ