29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

100 LIVES–ի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնողները ԼՂ իրադրության մասին հայտարարություն են տարածել

100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության հիմնադիրները Լեռնային Ղարաբաղի իրադրությանն առնչվող հայտարարություն են տարածել.

«Մենք՝ 100 LIVES նախաձեռնության եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հիմնադիրներս, մշտապես հավատարիմ ենք համընդհանուր խաղաղությանը, մարդու իրավունքներին եւ համարում ենք, որ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ կյանքի իրավունք։ Նախորդ շաբաթվա մարտերն ու դաժանությունները խիստ մտահոգել են մեզ՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության առումով: Զոհերը մեծ ցավ բերեցին: Սթափեցնող այդ իրադարձությունները ի ցույց են դնում միջազգային հանրությունը համախմբելու եւ բռնության զոհերին բոլորիս աջակցությունը հայտնելու անհրաժեշտությունը՝ լինեն դրանք Արցախում, թե աշխարհի այլ կետերում։

Ապրիլի վերջին միջազգային հարյուրավոր առաջնորդներ են ժամանելու Երեւան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ «Ավրորա» մրցանակի միջոցով մեծարելու մերօրյա հումանիստներին, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին։ Նախորդ շաբաթվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ հիմա, առավել քան երբեւէ, կարեւոր է ճանաչել եւ մեծարել այն բացառիկ մարդկանց՝ հերոսներին, որոնք պայքարում են համընդհանուր արժեքների համար եւ անձնվիրաբար փրկում են մարդկային կյանքեր: Նրանց պատմությունները խավար պահերի լույսի շողերն են եւ վերահաստատում են, որ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող լուծում լինել։

Պատմության ընթացքում հայերը երբեք չեն ընկճվել՝ նույնիսկ երբ սգում էին իրենց զոհերին: Ապրիլի 24-ին միջազգային հանրությունն ականատեսը կլինի վերածնված մի ազգի՝ հպարտ իր անցյալով եւ հայացքն առ լուսավոր ապագան: Մենք մեծ սիրով սպասում ենք այդ առաջնորդներին Երեւանում՝ փառաբանելու «Ավրորա» մրցանակի հավակնորդների բացառիկ ներդրումը մարդասիրության ոլորտում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ