Ինձ ընդհանրապես ավտոմեքենա պետք չի. Վարդան Այվազյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման տնտեսագետ, ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեցին՝ այս օրերին մեզ կոնսոլիդացիան շատ է պետք:
Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ հարկ է գտնել ուղիներ՝ գումարներ տնտեսելու ու ռազմատեխնիկական նոր միջոցներ ձեռք բերելու համար:
Henaran.am-ի դիտարկմանը` պաշտոնյաներին պետությունը տրամադրել է բազմաթիվ թանկարժեք ավտոմեքենաներ, ինչու՞ իշխանությունները չեն կրճատում ավտոմեքենաների թիվը, ինչու՞ չեն գնում համեմատաբար ավելի էժան ավտոմեքենաներ, Վարդան Բոստանջյանն արձագանքեց. ‹‹Մի ավտոմեքենայի գնին 2 թռչող անօդաչու սարք կարող ենք գնել››:
‹‹Ինձ սպասարկող մեքենան արժե 35 հազար դոլար: Դրանով անօդաչու թռչող սարք չեն կարող գնել››, – ասաց Վարդան Այվազյանը:
Henaran.am-ի թղթակիցը նկատեց` 35 հազար դոլորը ևս հնարավոր է կրճատել, Վարդան Բոստանջյանն էլ միջամտեց. ‹‹Թող պետության հաշվին ոչ մեկն էլ թանկարժեք ավտոմեքենանաներ չվարի››:
Այվազյանն ասաց՝ էժան ավտոմեքենաների ծախսերն ավելի շատ են լինում: Հետո հավելեց՝ եթե իրեն մնա, ինքը կարող է ոչ մի ավտոմեքենա էլ չունենալ: Խնդիր չի տեսնում դրանում:
‹‹Եթե դուք հիմա ասում եք՝ ամեն ինչ ռազմաճակատի համար, կասեմ՝ ինձ ընդհանրապես ավտոմեքենա պետք չի: Ես Ժամանակին բեռնակիր եմ եղել: Այս մասին որ ասում էի, ոմանք ծիծաղում էին: Ես խնդիր չունեմ: Ես կարող եմ ոտքով էլ ման գալ››: