02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր երկիրը պետք է անցնի խիստ խնայողության ռեժիմի

Բոլորս ենք տեսնում, թե որքան ուռճացած է մեր պետապարատը, որքա’ն ծանր է նստում այն պետության վրա: Գիտենք, թե հաճախ չարդարացված (երբեմն առասպելական) ի’նչ ծախսեր են արվում հազար ու մի առիթով: Մեր երկիրը պետք է անցնի խիստ խնայողության ռեժիմի` ազատված միջոցներն ուղղելով Հայաստանի (ներառյալ Արցախը) պաշտպանությանը, մասնավորապես արդիական զենք գնելուն: Մարդիկ առաջարկներ արել ու անում են, բայց […]

Լավրովը Բաքվում դիվանագիտորեն տեղը դրեց Մամեդյարովին /վիդեո/

Այսօր Բաքվում կայացած Լավրով-Զարիֆ-Մամեդյարով եռակողմ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը տեղը դրեց Մամեդյարովին: Պատասխանելով Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, Մամեդյարովը նշեց, որ միամիտները կարող են պնդել, որ դա կարելի է պահպանել երկար ժամանակի ընթացքում, և այս պարբերական բռնկումները, փոխհրաձգությունը կլինեն անխուսափելի: «Ես Սերգեյի հետ քննարկել եմ, ես վատատես եմ միջադեպերի հետաքննության մեխանիզմի […]

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ վարչապետի գլխավորած  պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության և բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար  Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը,  Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու […]

«Պառլամենտական սերունդ» ՀԿ-ն դիմել է ՀՀ Ազգային ժողովին

«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին: Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանը սանձազերծել է ռազմական արկածախնդիր արշավ՝ չխորշելով խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններից, դպրոցների թիրախավորված կրակահերթերից եւ զոհերի մարմինների հրապարակային անարգանքից: Մենք կոչ ենք անում Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ամերիկայի մեր պառլամենտական գործընկերներին միանալ զորակցության մեր կոչին եւ դատապարտել նավթային բռնապետության այս […]

Լեռնային Ղարաբաղի իրավիճակը հեռու Է կայուն լինելուց. Պեսկով

Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում հետընթաց է արձանագրվել։ Այստեղ իրավիճակը հեռու է կայուն լինելուց: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է rg.ru-ն։ «Անշուշտ, իրադրությունը դեռեւս շատ հեռու է կայուն լինելուց։ Չի կարելի սահմանափակվել ձեռք բերվածով, եւ ոչ ոք չի պատրաստվում դա անել։ Նախքան այդ թեժ բախումների վերսկսվելը կային շատ լավ մշակումներ, շատ […]

ՀՀ նախագահը Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ավարտելով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցը` Հայաստան վերադարձից առաջ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի և Գերմանիայի գործարար շրջանակների առաջատարների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքն ու հեռանկարները, տնտեսության գերակա ուղղությունները, տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանի հարաբերական առավելությունները, ներդրումային և գործարար […]

Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնության են եկել Հայաստան գազի տարանցման շուրջը

Վրաստանը որպես տարանցման վճար, նախկինի նման կստանա Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն արեն իսկ ստորագրել է տվյալ համաձայնագիրը, հայտնում է Novosti Gruzia-ն։ Բանակցությունները ձգվում էին, քանի որ ավելի վաղ «Գազպրոմը» Վրաստանին առաջարկել է Հայաստան ռուսական գազի տարանցման համար Վրաստանին վճարել փող և ոչ թե գազ։ […]

Ստատուս քվոյի պահպանումը հավասարազոր չէ խնդրի փոխհամաձայնեցված կարգավորմանը

Արման Մելիքյանը  Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Հակամարտության կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներն ունեն հարցի էության և դրա լուծման սկզբունքների և առաջանահերթությունների որոշման մասով: Կարելի է ասել, որ այսօր համանախագահներն իրենք էլ են իրենց գործողություններով ավելի շուտ նպաստում ոչ թե իրական խաղաղ կարգավորմանն, այլ ստատուս քվոն պահպանելու կամ չպահպանելու տարբերակներից մեկին նախապատվություն տալու հարցում հապճեպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի