23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը /վիդեո/

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերը եւ ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչեւ օրս շարունակվող ագրեսիան ազատ Արցախի հանդեպ, ինչպես նաեւ զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները: Լրացուցիչ լուսանկարներ դիտելու համար այցելեք մեր […]

Թուրքիան ցավակցել է Ռուսաստանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  պաշտոնապես ցավակցել է Ռուսաստանին՝ Վորկուտայի «Սևեռնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Խորապես վշտացած ենք հանքահորի պայթյունի հետևանքով մի շարք մարդկանց զոհվելու և որոշների՝ դեռևս փլատակների տակ մնալու լուրերի առնչությամբ: Ռուս ժողովրդին և մասնավորապես զոհվածների հարազատներին հայտնում ենք մեր ցավակցությունները, իսկ […]

Վարչապետը ծանոթացել է Դավիթաշեն վարչական շրջանում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին և համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին: Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գևորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական և առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով: Կառուցվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ և 25 մետր […]

Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի Նյու Յորքի գրասենյակը տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչների հետ միասին բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում՝ Ադրբեջանի մշտական ներկայացուցչության շենքի դիմաց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ Դատի» հանձնախմբից, ակցիայի մասնակիցները պահանջել են ճշմարտության խոստովանում եւ արդարության հաստատում՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար, որոնց արդյունքում հարյուրավոր հայեր սպանվել էին, ավելի […]

Դաշնակները գործող ֆիգուրներ չեն լինելու․ քաղաքագետ

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ մամուլում շրջանառվում են տարբեր տեսակնետներ։ Շատերը հույս ունեն, որ սայլը տեղից կշարժվի ու դրական փոփոխություններ կլիեն, ոմանք էլ կարծում են, որ ոչինչ չի փոխվի։ Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Քաղաքագիտությունը պատմական փորձի հիմքի վրա է կառուցվում։ Մի քանի անգամ եղել է այսպիսի կոալիցիա։ Երկիրը դրանից ի՞նչ է […]

Սիրիայում հրադադարն ուժի մեջ է մտել

Սիրիայում այս գիշեր երկար սպասված հրադադարն է հաստատվել։ Հրադադարի ռեժիմը հաստատվել է ուղիղ կեսգիշերին։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը համատեղ որոշում էին կայացրել դադարեցնել ռմբակոծությունները Սիրիայում։ Սակայն սա չի վերաբերվում ահաբեկիչներին ռմբակոծելուն։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բունդեսթագի փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ: Կողմերը կարեւորել են երկուստեք քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունը եւ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում` բարձրաստիճան փոխայցերի, երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաեւ տարբեր հանձնաժողովների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման միջոցով: Անդրադառնալով տարածաշրջանում […]

Զախարյանը հեռանում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի։ Ինչպես հայտնի է՝ հենց Յոլյանն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար։ Երվանդ Զախարյանն օրեր անց կլքի իր աթոռը, քանի որ արդեն տարիքը «չի ներում»՝ շարունակելու նախարարական աշխատանքը։ Դե, իսկ Յոլյանը Սերժ Սարգսյանի հետ բավականին […]

Դաշնակցականները` հանրապետականացվել են.168 ժամ

«ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, եւ մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձեւակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված