Մեր Ամանորը ավարտվեց թեժ լուրով.ասորիները հայերի կողքին /վիդեո/
Այս ծանր պայքարի օրերին ասորիները կանգնած են հայերի կողքին: Ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը նշում է, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, իսկ հայրենիքը լքելը հանցագործություն է:
«Ապրիլի 1-ին ասորիների Ամանորն էր, ցավոք սրտի, այն ավարտվեց թեժ լուրով եւ հենց առաջին օրը Արարատի շրջանից 16 հոգի մեկնեցին Արցախ: Տասնյակ երեխաներ ունենք, որոնք ծառայում են սահմանում եւ 60 հոգի էլ կամավորագրվել ու սպասում են հրամանի: Սա մեր հայրենիքն է, մեր հողը եւ այս տրամադրվածությունն ունեն բոլոր փոքրամասնությունները»,-ընդգծեց Խոսրոևը:
Ռազմիկ Խոսրոևը, որը նաև սիրված դերասան է ընդգծում է.«Ամբողջ աշխարհն է զարմացած հայերի այս միասնության եւ գոյության ֆենոմենով, որն ամեն ազգին տրված չէ»:
Մանրամասները` տեսանյութում: