07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանը, Հայաստանի եւ Ադրբեջանի նման, շահագրգռված է հիմնահարցի կարգավորմամբ․ Մեդվեդեւն ու Ալիեւը հանդիպել են

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանից ուղեւորվել է Բաքու։ Այնտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական եւ փոխշահավետ բնույթ ունեն, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը։

«Խնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Հարցը պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա։ Եւ մենք, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այդ ուղղությամբ կշարունակենք ջանքեր գործադրել։ Ռուսաստանն էլ, Ադրբեջանի ու Հայաստանի նման, շահագրգռված է հիմնախնդրի լուծմամբ»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ