15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիև մարդասպան. Բեռլինի հայերի կոչը քաղաքակիրթ աշխարհին /ֆոտո/

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության դիմաց ապրիլի 8-ին տեղի ունեցավ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի սահմանին կատարվող զինադադարի խախտումների: Ցույցն սկսվեց հս և ալ Գերմանիայի հայոց հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի տերունական աղոթքով: 200-ից ավելի ցուցարարաներ այստեղ էին եկել տարբեր քաղաքներից` Մյունխենից, Նյուրնբերգից, Համբուրգից, Քյոլնից, Հալլեից, Փոթսդամից և այլն` արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայմայերից պահանջելու` կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան:

Նրանք իրենց բողոք-նամակը Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ հանձնեցին արտգործնախարարություն` հույսով, որ Գերմանիան ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում իր ազդեցությունը կունենա.

«Պարոն Շտայնմայերին հանձնեցինք մեր պահանջը, որորվհետև միակ ճանապարհը մենք տեսնում ենք քաղաքական ձևով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը հստակ դրվի: Գերմանիան և Եվրոմիությունը կարող են իրենց լծակներն օգտագործել Ադրբեջանի կողմից հրահված պատերազմը կանգնեցնելու, իրենք էլ դա գիտեն, Ադրբեջանն էլ չի ժխտում, ակնհայտ ձևով նա ասել է այդ մասին»,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը:

Իսկ թե ինչու են ցուցարարներն իրենց բողոքը նախ հայտնում արտգործնախարարին, պարոն դոկտոր Ժիրայր Քոչարյանը պարզաբանում է.

«Մենք կանգնած ենք Արտաքին գործոց նախարարության դիմաց, որովհետև այս տարի Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ-ն, և ինքը ասելիք ունի, կարող է հիմնահարցի առթիվ միջամտել, կարող է ազդել նաև Մինսկի խմբի համանախագահների վրա: Արցախում հիմա վեց դիտորդներ կան, թող նրանց թիվը շատացնեն, որ տարբերություն չդնեն, այս ամենն Արցախն անում է, որ ինքնորոշվի, մենք պետք է ջանանաք, որ չասեն Հայաստան-Ադրբեջան պայքար, այլ` Արցախ-Ադրբեջան: Ինչու համանախագահները չեն բողոքում Ռուսաստանի դեմ, որ նա Հայաստանի դաշնակիցն է և զենք է ծախում Ադրբեջանին, Ռուսաստանն էլ Մինսկի խմբի մեջ է, այսինքն` ինքը հակառակ քայլ է անում` օգնելով պատերազմին»:

Ցուցարարների մեծ մասը կարծիք հայտնեց, որ Հայաստանը տեղի ունեցածից դաս պիտի քաղի, միակ հույսը պիտի լինի հենց հայ ժողովուրդը, պետք է Սփյուռքին էլ ավելի կապել Հայաստանին, «մեր գործն ուրիշին չհանձնենք, մենք պիտի անենք, չպետք է հավատանք զինադադարին, տեսնելով, որ Ադրբեջանը ամեն մի առիթ օգտագործում է, կրակում, մեր զինվորների կյանքը խլում»:

«Մի երկու օր առաջ մեր նախագահն այստեղ էր, ասուլիսի ժամանակը Մերկելի քմծիծաղն ինձ դուր չեկավ,- ասում է պարոն Քոչարյանը,- Գերմանիայից ես գրեթե սպասելիք չունեմ, որովհետև Թուրքիան իր դաշնակիցն է, այս պահին էլ հատկապես Գերմանիայի խնդրանքվ փախստականներին Թուրքիան է վերցնում, որ այստեղ չգան ու Թուրքիայի միջոցով դա առկախվի: Այստեղի մամուլն էլ շարունակ շեշտում է, որ Հայաստանը կախված է Ռուսաստանից, գաղութներից մեկն է: Ճիշտ է մեր հարցերը մենք պետք է լուծենք, բայց դիվանագիտական տեսանկյունից ամեն մեկն իր տեսակետը պետք է հայտնի, Գերմանիան էլ, որ չի անում»:

Ցուցարարները հայերեն և գերմաներեն տարբեր լոզունգներ բացականչելով և երգելով արտգործնախարարությունից հասան մինչև Բունդեսթագ` «Ալիև մարդասպան», «կա‘նգ առ, Ալիև», «վերջ ագրեսիային», «զարթնիր Եվրոպա», «զաթնիր Գերմանիա», «Ղարաբաղը մերն է», «մենք հայ ենք, մենք Արցախն ենք», «Ալիևը պատերազմ է ուզում, մենք` խաղաղություն» և այլն:

 

Գայանե Առաքելյան, Բեռլին

IMG_1978

 

Kocharyan

 

IMG_2574

 

IMG_2368

 

IMG_2317

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ