‹‹Ինչու՞ չգնանք ու ասենք՝ սիրելի՛ս, բա դու մեր բարեկամն ես, քո բարեկամությունը ինչու՞ չենք տեսնում››
Պատգամավոր Վարդան Այվազյանը կարծում է՝ քաղաքականության մեջ նեղացկտությունը որևէ կերպ չի ընդունվում. հարկավոր է մասնակցել Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին:
‹‹Ինչու՞ չգնանք ու ասենք՝ սիրելի՛ս, բա դու մեր բարեկամն ես, քո բարեկամությունը ինչու՞ չենք տեսնում››, – ասաց Վարդան Այվազյանը:
Նա շեշտեց՝ մեր հույսը միայն մենք պիտի լինենք:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ շեշտեց՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն յոթ անգամ ավելի է մեր ունեցածից:
‹‹Դիլիջանում ու Ծաղկաձորում հրաշք բաներ ենք սարքում: Եկե՛ք տնտեսենք››, – ասաց տնտեսագետը: Ըստ նրա՝ հարկավոր է գտնել մեխանիզմներ՝ գումարներ տնտեսելու համար ու ուժեղացնել երկրի անվտանգությունը: