Համանախագահները տարածաշրջանում կմնան այնքան, որքան անհրաժեշտ լինի
ԵԱՀԿ-ն պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցով անցկացնել նոր հատուկ նիստ, եթե իրավիճակն ավելի վատանա։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբերտո Զանիերը, գրում է РИА Новости-ն:
«Մենք հատուկ նիստ ենք անցկացրել երկուշաբթի: Մշտական խորհուրդն ամեն շաբաթ հանդիպումներ է անցկացնում և քննարկում բոլոր հարցերը: Երեկ խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Հաջորդ շաբաթ ևս այն կքննարկենք»,- ասել է Զանիերը՝ նշելով, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոր հատուկ նիստը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, «երբ նրանք վերադառնան» տարածաշրջանից:
«Իհարկե, եթե այնտեղ իրավիճակը կրի բացասական բնույթ, մենք պետք է անցկացնենք հատուկ նիստ: Հակառակ դեպքում, մենք դեռևս մինչ համանախագահների ժամանելը ոչինչ չենք ծրագրել»,- նշել է Զանիերը:
Նա նշել է, որ համանախագահները կման տարածաշրջանում այնքան, որքան որքան անհրաժեշտ է, որպեսզի հստակեցնեն հետագա քայլերը և տեսնեն՝ ինչ է անհրաժեշտ անել:
«Այնուհետև նրանք ամեն ինչ պետք է զեկուցեն նախագահին: Այնպես որ, կարծում եմ՝ նրանք կմեկնեն Բեռլին, իսկ հետո իրենք կորոշեն երբ ժամանել Վիեննա»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: