15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ  նախագահ,  ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը նշել է, որ վերջին իրադարձությունները  ԼՂ պաշտպանության բանակի հաղթանակն են: Նա նշել է, որ մեծ համախմբում կար, ինչն աննախադեպ է։

«Թշնամին չէր պատկերացնում, որ հանրության շրջանում նման համախմբում կլինի: Ադրբեջանական ողջ քարոզչամեքենան աշխատել է և հանրությանը սրսկել այն գաղափարը, որ եթե իրենց թույլ տան, մի քանի օրում «կազատագրեն» թե’ Ղարաբաղը, թե’ հարակից տարածքները»,- ասել է նա:

Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանն իրականացրեց պատրաստված, պլանավորված հարձակում:

«22 տարի պատրաստած հարձակում էր: Թե ինչ է եղավ արդյունքը` բոլորի աչքի առաջ է։ Ադրբեջանի իշխանությունները հանրությանը երկար ժամանակ հեքիաթներով են պահել»,-ասել է նա։

Բանախոսի կարծիքով՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով խախտել է միջազգային իրավունքը, եւ Մինսկի խմբի համանախագահությունը մեծ ապտակ ստացավ:

«Հայաստանը պետք է հասնի նրան, որ Թուրքիան Մինսկի խմբից դուրս գա, քանի որ պատերազմ է հրահրում»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ