16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, ոչ թե ռազմական․ Մեդվեդեւ

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը այսօր Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

«Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետը:

Դմիտրի Մեդվեդեւն էլ նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

«Հակամարտության գոտում հրադադարը պետք է պահպանվի  և հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, ոչ թե ռազմական, որպեսզի մարդիկ չզոհվեն: Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության քաղաքական լուծման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի բացառվի նաև հակամարտության թեժացումը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ