14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին մասնակցելով կամ չմասնակցելով՝ Հայաստանն առանձնապես ոչինչ չի շահի․ քաղաքագետ

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ Մոսկվայում կայանալիք վարչապետների գագաթնաժողովին մասնակցելով կամ չմասնակցելով՝ Հայաստանն առանձնապես ոչինչ չի շահի։

«Մեր գործընկերների պահվածքն անընդունելի է։ ՀԱՊԿ-ի վարքագիծը ևս անընդունելի է։ Ռուսաստանի պահվածքի մասին գիտենք, Ղազախստանի նախագահն էլ նախաձեռնեց, որ ոչ թե Երևանում լինի այդ գագաթնաժողովը, այլ Մոսկվայում։ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի գործընկերային հարաբերությունների տեսանկյունից սա անընդունելի է, անհասկանալի։ Առաջին անգամը չէ, որ Ղազախստանն այսպես՝ գոծընկերոջը ոչ վայել պահվածք է ցուցաբերել մեր երկրի նկատմամբ», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Քաղաքագետը նշեց, որ կարելի է այդ հարթակն օգտագործել ու գագաթնաժողովի ընթացքում ԵՏՄ ու ՀԱՊԿ մեր գործընկերներին ասել, որ իրենց գնահատականները համարժեք չեն եղել վերջին իրադարձությունների վերաբերյալ։

«Մենք պարտավոր ենք գոնե բանավոր՝ հայտարարությունների ձևով հայտնել մեր դժգոհությունը», – ասաց Նարեկ Գալստյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ