25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրեժ են լուծում

Այսօր ԱԺ-ում Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Գյումրիում ու Վանաձորում կայանալիք ընտրություններին: Հիշեցնենք՝ ըստ նոր ԸՕ-ի՝ այս քաղաքներում կանցկացվեն ավագանու ընտրություններ, ինչպես Երևանում: «Փոխանակ գնաք Երեւանում կատարվածը շտկեք, հիմա էլ փորձում եք Գյումրիում ու Վանաձորում ամեն ինչ իրար խառնել: Կոռուպցիան միանգամից եռապատկում եք հանրապետությունով մեկ: Վրե՞ժ եք լուծում այս երկու քաղաքներից, որ վերջին համապետական ընտրություններին դեմ են […]

Պատկան մարմիններն զբաղվում են Միհրան Պողոսյանի հետ կապված գործով

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը հարց հնչեցրեց մի շարք օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների վերաբերյալ։ «Հրապարակվել էին տվյալներ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի և նրա մերձավոր ազգականներին պատկանող երեք ընկերությունների վերաբերյալ։  Արդյո՞ք ուսումնասիրել եք փաստաթղթերը և հանգել համապատասխան եզրակացությունների։ Երկրի ղեկավարությունը նման օրերին պետք է զգա, որ իր թիկունքն ամուր […]

«Դուք կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի անունը…» /վիդեո/

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դուրս է եկել «Հզոր Հայրենիք» կուսակցությունից եւ այժմ «Համախմբում» կուսակցության նախաձեռնղ խմբի անդամ է: Այս մասին վերջինս հայտարարեց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում: «Մենք գնալու ենք փոփոխությունների: Որքանո՞վ կհաջողվի`ես կարծում եմ, բավական լուրջ հարց է: Բաց այն, որ մենք ձգտելու ենք դառնալ լուրջ բեւեռ, որպեսզի հասարակությանն այլընտրանք առաջարկենք, դա հստակ է»,- ասաց Ստեփան […]

«Ռոբերտ Քոչարյանն այս կուսակցության հետ ոչ մի կապ չունի»

Այսօր ԱԺ-ում Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հարց-պատասցանի ընթացքում ասաց՝ «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի 14 անդամները կդառնան կուսակցության անդամ, իսկ թե ով կգլխավորի կուսակցությունը, կորոշվի համագումարի ընթացքում: Օսկանյանը վստահեցրեց՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս կուսակցության հետ ոչ մի կապ չունի: «Մենք այդ կուսակցությունով նոր մշակույթ են բերելու և՛ կուսակցաշինության մեջ, և՛ կուսակցության գործունեության մեջ էապես տարբերվելու […]

Ուրուգվայցի պատգամավորը կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել ԼՂՀ-ն

Ուրուգվայի պատգամավոր Դանիել Ռադիոն կոչ է արել իր երկրի իշխանություններին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակի արարողությունների ժամանակ, գրում է Prensa Armenia գործակալությունը։ «Ժամանակն է, որ Ուրուգվայը լրջորեն մտածի ԼՂՀ-ն ճանաչելու հնարավորության մասին և անի դա: Ես ուրախ կլինեմ, եթե 50 տարի անց մեզնից ցանկացածի թոռը լսի, թե ինչպես է օրենսդիրը հայտնում իր հպարտությունը, որ Ուրուգվայն […]

Հացկերույթի ժամանակ դանակահարել են Պտղնիի ռեստորանի տիրոջն ու որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր եւ որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես այսօր հայտնել են  ՀՀ Քննչական կոմիտեից,  2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երեւանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց […]

Արի Ղարաբաղ և նայիր, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ.Դավիթ Բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քննադատել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին և մեղադրել նրան Ադրբեջանի կողմից կաշառվելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր հարթակում։ «Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում կոռուպցիան։ Իրենց ստամոքսները խավիարով, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով լցնող և բռնապետներին գովերգող քաղաքական գործիչներն ամենավտանգավոր ահաբեկիչներն են։ Նման […]

«Վթարները մեր քծիպության, տհասության հետևանքով է». սոցիոլոգ /վիդեո/

Տրանսպորտի խնդիրը հավերժական խնդիր է: Արդեն 20-30 տարի մենք անընդհատ բողոքում ենք այս խնդիրները չկարգավորված լինելու առումով: Ուզում եմ առանձնացնել, որ տրանսպորտի մասին օրենքով վարորդների առողջական վիճակը ամենօրյա բուժզննության ենթակա է ու նաև մեքեննային տեխնիկական վիճակը պետք է ստուգվի ամեն օր, որը չի արվում »,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի […]

Բանակցությունները վերսկսելու սրանից ավելի հարմար պահ չի կարող լինել․ Վարդան Օսկանյանը՝ նախագահի հարցազրույցի մասին

Քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ուշադրությամբ նայեցի նախագահ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին: Պետք է ասեմ, որ դրանում ինձ համար մի քանի խնդրահարույց մտքեր կան: Ինձ ամենաշատը զարմացրեց և մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները: Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են, միջազգային հանրությունը, հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի