18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

8 ստորագրությունով պակաս դիմումը ներկայացվեց ՍԴ

Քիչ առաջ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ներկայացուցիչները Սահմանադրական դատարան ներկայացրեցին խմբակցության և ԱԺ 19 պատգամավորների հայցադիմումը` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին: Նշենք, որ ՍԴ-ն դիմումը կարող է ընդունել միայն այն դեպքում, եթե հայցադիմումի տակ կա նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն: Հիշեցնենք, որ ՀԱԿ ձևաթերթիկի տակ ստորագրել են պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն […]

Տունդարձը՝ Մոսկվայով

Ինչպես տեղեկացրել ենք, Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը փորձագետները սահմանային վերջին լարվածության և ադրբեջանական ագրեսիայի ֆոնին անպտուղ են համարում, տեղի կունենա այս կիրակի՝ Շվեյցաևիայում: Տեղեկություն կա, որ նախագահ Սարգսյանը հանդիպումից անմիջապես հետո կմեկնի Մոսկվա՝ դեկտեմբերի 21-ին մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին:

Ավագովը դատի է տվել Սահակաշվիլիին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովի եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու միջեւ հասունացած սկանդալը նոր երանգներ է ստանում։ «1+1» հեռուստաալիքի եթերում Ավագովը հայտարարել է, որ դատի է տվել է Սահակաշվիլիին՝ իրեն կոռուպցիայի մեջ մեղադրելու համար: Նա ասել է նաեւ, որ ինչքանով ինքը տեղյակ է՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում է դատի տալ Օդեսայի […]

Մինսկի խմբի վերջին գոնե 5 տարվա հայտարարությունները բացարձակ հարված են Ադրբեջանի քաղաքականությանը. Հ. Նաղդալյան

   Նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ լարվածություն և սրում է նկատվում Ադրբեջանի կողմից: Այս անգամ այդ լարվածությունը ոչ միայն սահմաններում , այլև դիվանագիտական ճակատում է՝  Ադրբեջանը իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ին Ուորլիքի և ԼՂՀ արտգործնախարարի հանդիպման առնչությամբ նոտա հղելով:   Մինչև ուր կհասնի Ադրբեջանի հիստերիան, զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: -Ադրբեջանը ձև է անում, թե […]

Սիրիան չեղարկել է Թուրքիայի հետ ունեցած ազատ վիզային ռեժիմը

Թուրքիայի քաղաքացիները այսուհետ Սիրիա կմեկնեն միայն վիզա ստանալուց հետո: Թուրքական «Cumhuriyet» թերթը, հղում անելով սիրիական «SANA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել,   ըստ որի` այսուհետ Սիրիայի և Թուրքիայի միջև չեղարկվում է ազատ վիզային ռեժիմը, որը գործում էր դեռևս 2009 թ.-ից, գրում է Ermenihaber.am-ը: Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես նշված է […]

Փութալ է պետք

Սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, Լյուդմիլա Սարգսյանը կողմ էր սահմանադրական փոփոխություններին և անգամ չմիացավ նստաշրջանը բոյկոտելու ՀԱԿ-ի կոչին: Այդ կոչին չմիացավ նաև Հրանտ Բագրատյանը: Ստացվում է, որ ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը հասել է 18–ի, իսկ այսօր […]

Դու էլ մեր պես երկրապահ ես. Հրանուշ Հակոբյանը հուզվեց /վիդեո/

Դեկտեմբերի 18-ին Երկրապահ կամավորականների միությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր ԵԿՄ-ի և Սփյուռքի նախարարության միջև: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության ամենաբարձր ոսկյա հուշամեդալով պարգևատրեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանը հուշամեդալով պարգևատրեց Սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանը հուզվեց, երբ գեներալից ծաղիկներ ստացավ: «Արժանի ես, դու էլ մեր պես երկրապահ ես»,-ասաց գեներալը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կրեմլի գործակալը․ ինչու էր Սոբչակը Պուտինին ներկայացել այս տեսքով /ֆոտո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսին ներկա էր նաեւ հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով սեւ-սպիտակ գծավոր հագուստով էր՝ «զեբրի» տեսքով։ Ասուլիսի ժամանակ հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ։ Պուտինը ասուլիսի սկզբին, պատասխանելով երկրի տնտեսական վիճակի մասին հարցին,  անեկդոտ  պատմեց կյանքի սպիտակ եւ սեւ շերտերի մասին։ Շատերը շտապեցին այս անեկդոտն ու Սոբչակի հագուստը կապել իրար հետ։ «Սոբչակը Կրեմլի […]

Իշխան Զաքարյանը զգուշացավ Փաշինյանից /վիդեո/

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքով՝ 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները և գրեթե 100% մոտեցել է Ինտոսայի սկզբունքներին: ԱԺ արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի 2014-ի հաշվետվության քննարկմանն իր ամփոփիչ ելույթում նա ասաց, որ ՎՊ-ն չի կարող բյուջեն 100%-ով վերահսկել, քանի որ ռեսուրսները բավարար չեն, դրա համար ընտրում են թեմաներ և […]

Մինչ նա Օդեսայում է․ Ինչպիսին է Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու

Ինչպիսին է այսօր Վրաստանն առանց Միխայիլ Սահակաշվիլու։ Այս հարցը տվել է “Новое время” ուկրաինական թերթը։ Նա բազմաթիվ հարցազրույցներ է իրականացրել՝ պարզելու համար այս հարցի պատասխանը։ Թբիլիսիի շուկայում միրգ վաճառող Դավիթը ասում է․ «Այո, մենք մինչեւ հիմա հիշում ենք Միշային։ Շատ բան արեց, մարդկանց բիզնեսները խլեց, բանտեր նստացրեց։ Բայց ներկայիս իշխանությունն էլ ավելի լավը չէ, ֆինանսական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված