Լրագրողների աչքից չվրիպեց Միքայել Մելքումյանի թանկարժեք ժամացույցը
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայլ Մելքումյանին լրագրողներն ասացին՝ մեր իշխանավորներից շատերն ապրում են այնպիսի ճոխ կյանքով, որը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր երկրի տնտեսական վիճակին ու աղքատության մակարդակին:
Լրագրողներից մեկն անմիջապես նկատեց՝ Մելքումյանի ժամացույցը բավականին թանկարժեք է երևում, ճարմանդները ևս:
«Ճաշակը մի՛ շփոթեք ճոխությունների սիրահար լինելու հետ: Կարելի է էժան գնով էլ ճաշակով ապրանք գնել: Ժամացույցս արժե 600 դոլոր, 4 տարի առաջ եմ գնել: Իսկ ճարմանդներս թանկարժեք չեն, սովորական ճարմանդներ են», – ասաց Մենքումյանը:
Անդրադառնալով Վահան Բաբայանի կողմից հիմնվելիք ռեֆորմիստական կուսակցությանը՝ Մելքումյանն ասաց. «Ցանկացած նախաձեռնություն պետք է միայն ողջունել: Եթե մարդը կարողանում է դրական բան անել մեր պետության համար, դա միայն կարելի է ողջունել: Փետրվարյան իրադարձությունները, տրոհումները իրենց հետևանքները թողեցին: Մեր առաջնորդը հեռացավ ու դրա տիրույթում կուսակցականների հայացքները ապագահի նկատմամբ որոշակիորոն փոխվեցին: Ես կրկնում եմ՝ դրական եմ տրամադրված ու ողջունում եմ այդ նախաձեռնությունը», – ասաց Մելքումյանը: