15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենակարևոր հարցն այս պահին պատերազմին պատրաստվելն է. Զուրաբյան /վիդեո/

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց՝ Հայաստանում օրակարգային ամենակարևորն հարցն այս պահին պատերազմին պատրաստվելն է:

«Լավ է, որ աշխարհի մեծերը խառնվել են իրար, փորձում են հարցը կարգավորել, հասկանում են՝ ինչքան վտանգավոր է հակամարտությունը, Ադրբեջանի կողմից բալանսային խախտումը, որը եղավ սպառազինությունները նավթադոլարների միջոցով գնելով… Բայց ադրբեջանական ռազմական մեքենան շարունակում է նույն տեղում մնալ»,- ասաց Զուրաբյանը:

Անդրադառնալով  մամուլում տարածված լուրերին,  թե ՀԱԿ-ը համախմբվել է իշխանության շուրջ Զուրաբյանն ասաց՝  իրենք համախմբվել են ազգային անվտանգության, պետականության շուրջ, ոչ թե Նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի:

Խոսելով ծառայողական մեքենաները կրճատելու՝ կառավարության պատրաստակամության  մասին ՝ Լևոն Զուրաբյանը շեշտեց՝  այդ քայլը թույլ կտա որոշակի խնայողություններ անել, բայց դա ամենափոքր քայլն է, որ կարելի է անել այժմ:

«Սխալ տեղից են սկսում՝ ոնց էին ասել, ձուկը որտեղի՞ց պետք է բռնել… Խնայողության շատ ավելի կարևոր լծակներ ու տեղեր կան, մեր կառավարման համակարգը ուռճացված է: Պետք է վերացնել ամենակարևորը՝ կոռուպցիան, մենաշնորհը»,- ասաց Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ