15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե բանակցություններ են ընթանում, հրետանիները պետք է լռեն. Ռուստամյան

«Ներկա փուլում  մենք կարևոր հարց ունենք, եւ այդ հարցը, կարծում եմ, մի մասով կարելի է  ասել՝ լուծվեց Վիեննայի հանդիպման ժամանակ: Դա այն էր, որ չպետք է թույլ տրվեր, որ Ադրբեջանն այնպիսի  տպավորություն ստեղծեր, թե ինքը կողմ է խաղաղ բանակցության գործընթացին»,-  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝  անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմաը:

Ռուստամյանը նշեց՝ հարցի խաղաղ կարգամորման համար մի  բան պետք է կարևորվի. բանակցային սեղանի շուրջ պետք է նստի նաև Արցախը:

Ռուստամյանը շեշտեց՝ Ադրբեջանի քաղաքականությունն, ինչպես միշտ, անհասկանալի է: Ըստ Ռուստամյանի՝ բանակցություններ վարել խաղաղ կարգավորման մասին, ու, միաժամանակ,  մարտի դաշտում հրահրել ռազմական գործողություններ,  արդեն իսկ պարադոքսալ երևույթ է:
«Եթե բանակցություններ են ընթանում, հրետանիները պետք է լռեն, մարտի դաշտում պետք է խաղաղություն լինի, իսկ եթե այդպես չի, ապա բանակցություններից խոսելն անիմաստ է», – ընդգծեց Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ