01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«40 հազարը կպցրեցինք … »

ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկեց իր ընկերոջը 40 հազար դոլար տալ՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու և հատուկ կայքով ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակելու համար: Ասաց` իր ընկերը լավ մասնագետ է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ձեր ընկերոջը կտրամադրենք այդ գումարը»: Իսկ  «Ժառանգություն» […]

ԱԺ-ում կրկին անախորժ միջադեպ եղավ

Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ընթացքում փոքրիկ, բայց անախորժ միջադեպ եղավ: Քննարկումը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը  պատգամավորների միջև բաշխեց հարցեր տալու իրավունքը, ինչը որոշ  պատգամավորների դժգոհությունն առաջացրեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վրդովված բացականչեց. «Եթե կեղծիքն այստեղ եք անում, ի՞նչ արդարության մասին եք խոսում: Բոլորիս աչքի առաջ կեղծիք […]

ՀՀԿ-ն ավանդական և ժամանակակից կուսակցություն է

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները`  Հարավային Կովկասի քաղաքական երկխոսության տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Դր. Թոմաս Շրափելը և գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ընդունեցին հյուրերին և քննարկեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ հետագա համագործակցության ուղիները: ՀՀԿ փոխնախագահը ողջունեց Դր. Թոմաս Շրափելին և շնորհավորեց վերջինիս նշանակման […]

«Կոնկրետ մարդկանց կաշառք տալու փոխարեն` կոնկրետ թեկնածուներին կաշառք տանք…» /վիդեո/

Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ԸՕ փաստաթուղը բարդ է, ուստի, կոչ արեց կրկին քննարկումներ կազմակերպել: «Ես կոչ եմ անում ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին՝ հարյուր տոկոսով միավորվել: Կոչ եմ անում մարտի 25-ին հավաքվենք այս նույն ֆորմատով այստեղ ու անցկացնենք քննարկում»: Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով  ռեյտինգային քվեարկությանը, Դավիթ Հարությունյանին հարց […]

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևելքում՝ Դիարբեքիրի շրջանում, խոշոր ահաբեկչություն է կանխվել, այստեղ պայթուցիկներով լի մեքենա են հայտնաբերել, հայտնում է РИА Новости-ը։ Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում մեքենայի մեջ հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ, որը տեղակայված է եղել հիմնական մայրուղիներից մեկի մոտ։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ ահաբեկչությունը նախապատրաստել էր Թուրքիայում արգելված համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն։  

Ո՞ րն է թաղային հեղինակությունների կողմից ձայներ բերելու մեխանիզմը

  «ՀՀ Ընտրական օրենսգիրք» նախագծի շուրջ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ցուցակների հրապարկման հարցին: Փաշինյանը զարմանում է, թե ինչու չի թույլատրվում դիտորներին, վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին: «Կուսակցությունը,  քաղաքական ուժը, որը ներկայացրել է այդ վստահված անձին, պիտի համոզված լինի, որ պատճենները ճիշտ են արված, որովհետև  այդտեղ […]

Էդ. Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոhմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը: […]

«Դե ասեք՝ վերջ էլի»

  ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է քննարկումը` Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ հարցեր ուղղեց հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Հարցերն այնքան շատ էին, որ Մարգարիտ Եսայանը բողոքեց` ասելով, թե  այդպես խախտվում են իրենց իրավունքները: «Ինչո՞ւ եք դեմ ընտրացուցակների հրապարակմանը: Սկզբունքային հարց է ԶԼՄ-ների սահմանափակման հարցը, […]

Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 69-րդ նիստի աշխատանքներին: Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

«Պետք է ավելի լավ տարբերակ մտածել»

ԱԺ Պետակաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ քննարկում է անցկացնում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ հանձնաժողովը պատրաստ  է լսել  յուաքանչյուր քննարկում: Հովհհաննես Սահակյանը հիշեցրեց, որ բնականաբար, լինելու են առաջարկներ, որոնք չեն ընդունվի, բայց  այդ հանգամանքն անպայման կհիմնավորվի: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված