09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Կատարվածը ռուս-ադրբեջանական հարձակում էր Ղարաբաղի վրա.փորձագետ

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ  Վիեննայում կայացած հանդիպման արդյունքում ամրագրվեցին հայկական կողմի բազմիցս բարձրաձայնած թեզերըև այդ  առումով իրավիճակը մեր օգտին էր:

«Հանդիպման ամենակարևոր կետերից մեկը 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերի անվերապահ կատարումն էր: Այսօր հայկական դիվանագիտության խնդիրն է տեմպը չկորցնել և ԼՂՀ-ն վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Ի վերջո, խոսքը գնում է Ղարաբաղի ճակատագրի մասին, իսկ Ղարաբաղի ճակատագիրն առանց ղարաբաղցիների չի կարող լուծվել»,- նշեց Մեհրաբյանը:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ ապրիլին տեղի ունեցածը ոչ թե ադրբեջանական հարձակում էր Հայաստանի վրա, այլ ռուս-ադրբեջանական հարձակում Ղարաբաղի վրա՝ փոխելու առկա ստատուս քվոն:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ