Բուդապեշտում անցկացվել է “Աշխատուժի շարժունություն” եռօրյա ծրագիրը

Մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց “Աշխատուժի շարժունություն” խորագրով եռօրյա խորհրդաժողովը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն երիտասարդ կադրերին հնարավորինս հեշտությամբ հաղթահարել աշխատանքի շուկա մուտք գործելու […]