16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ և նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայցրել երկրի 65-րդ կառավարության կազմը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանն արդեն հաստատել է Յըլդըրըմի կառավարության կազմը, որն ունի հետևյալ տեսքը`

Վարչապետ – Բինալի Յըլդըրըմ

Փոխվարչապետներ – Նուրեթթին Ջանիքլի, Մեհմեթ Շիմշեք, Նուման Քուրթուլմուշ, Թուղրուլ Թուրքեշ, Վեյսի Քայնաք

Արդարադատության նախարար – Բեքիր Բոզդաղ

Ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար – Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայա

Եվրամիության հարցերով նախարար – Օմեր Չելիք

Գիտական արդյունաբերության և տեխնոլոգիական հարցերի նախարար – Ֆարուք Օզլու

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար – Սուլեյման Սոյլու

Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար – Մեհմեթ Օզհասեքի

Արտաքին գործերի նախարար – Մևլութ Չավուշօղլու

Էկոնոմիկայի նախարար – Նիհաթ Զեյբեքչի

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար – Բերաթ Ալբայրաք

Սպորտի և երիտասարդության նախարար – Չաղթայ Չըլըշ

Սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար – Ֆարուք Չելիք

Առևտրի և մաքսային հարցերի նախարար – Բյուլենթ Թյուֆեքչի

Ներքին գործերի նախարար – Էֆքան Ալա

Զարգացման նախարար – Լյութֆի Էլվան

Մշակույթի և զբոսաշրջության նախարար – Նաբի Ավջը

Ֆինանսների նախարար – Նաջի Աղբալ

Կրթության նախարար – Իսմեթ Յըլմազ

Պաշտպանության նախարար – Ֆիքրի Ըշըք

Անտառի և ջրային պաշարների հարցերով նախարար – Վեյսել Էրօղլու

Առողջապահության նախարար – Ռեջեփ Աքդաղ

Տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար– Ահմեթ Արսլան:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր իր հեռանալու մասին, իսկ մայիսի 22-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի արտահերթ համագումարի ժամանակ վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնում հաստատվել էր Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ