Գեղեցկուհի դատախազի տեսահոլովակը՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ /վիդեո/
Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի կապակցությամբ Ղրիմի գեղեցկուհի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան տեսահոլովակ է ներկայացրել։
Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի կապակցությամբ Ղրիմի գեղեցկուհի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան տեսահոլովակ է ներկայացրել։
ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետությունների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան […]
Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել լեյբորիստ գործիչ Սադիք Խանը, ով դարձել է Լոնդոնի առաջին մուսուլման քաղաքապետը։ Քվեարկության արդյունքում Հանը ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից, արիստոկրատ և մուլտիմիլիոնատեր Զակ Գոլդսմիթը` 35 տոկոս, գրում է segodnya.ua-ն: Խանը 2 անգամ՝ 2013-ին եւ 2015-ին, ճանաչվել է Բրիտանիայի լավագույն մահմեդական քաղաքական գործիչ։ Լոնդոնի 46-ամյա քաղաքապետը ծագումով Պակիստանից է: […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին և ողջ հայ ժողովրդին Արցախի համար կարևոր […]
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո թուրքական իշխանությունները նշել են, որ նոր վարչապետի թեկնածուների անունները հայտնի կդառնա մայիսի 18-ից հետո։ Թուրքական լրատվամիջոցներն արդեն գրում են՝ մայիսի 22-ին կուսակցության համագումարից 3 կամ 4 օր առաջ միայն հայտնի կդառնան կուսակցության նոր նախագահի թեկնածուների անունները, որոնցից մեկն էլ կդառնա եւ կուսակցության նախագահ եւ վարչապետ։
Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել […]
Ղազախստանն ու Բելառուսը հրաժարվել են Հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին նվիրված ավանդական շքերթ անցկացնելուց։ Ղազախստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այս տարի շքերթ չի անցկացվի, քանի որ այն ամեն տարի չէ, որ անց է կացվում՝ նախորդ տարի անցկացվել է, քանի որ 70-ամյակն էր Մեծ հաղթանակի, հայտնում է gazeta.ru-ն։ «Այս տարի մեծ շքերթ կանցկացվի՝ նվիրված Հանրապետության անկախության […]
Ռուս պատգամավոր Օլեգ Պախոլկովը վերլուծել է` ովքեր են կանգնած կապված Ղարաբաղյան պատերազմի թիկունքւմ, ինչ կարող է պատահել պատերազմական գործողությունների շարունակականության եւ ծավալման դեպքում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի հարգելի’ աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական աղբյուրների առատության ներկա պայմաններում ռադիոն մեր հանրության համար եղել և շարունակում է մնալ տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի միջոց: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ դուք ամենայն պատասխանատվությամբ, սրտացավությամբ, նաև պատվով […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների […]
























