Ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է պատասխան տա հանցագործությունների ու ահաբեկչական հանցագործությունների կատարման համար. Սեյրան Օհանյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/05/սեյ-1-1024x576.jpg)
Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք չի կիրառել, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված ստահոդ լուրերին:
«Ադրբեջանական կողմն առաջին հերթին պետք է պատասխան տա հանցագործությունների ու ահաբեկչական հանցագործությունների կատարման համար: Հայկական կողմից հնարավոր ամեն ինչն արվել է, որ հակառակ կողմից խաղաղ բնակչությունը խոցման տակ չգտնվի, այդ ամենը հերյուրանքներ են, այդ ամենը սուտ է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ Սամվել Բաբայանի հնարավոր վերադարձին:
«Եթե կան ցանկացողներ, որ դժվար իրավիճակներում, կամավորական շարժման ժամանակ օգեն, ապա նրանց երբեք ոչ ոք չի խանգարել», – ասաց նախարարը: