Եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի. իմ աշխատելաոճը դա է. Գաբրիել Գյոզալյան

Արագածոտնի նորանշանակ մարզպետ դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին, բայց չցանկացավ խոսել նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատելաոճի մասին:
«Ես իմ մասով եմ ուզում խոսել, նախկին մարզպետի մասով չեմ ուզում խոսել, նախկինն իր աշխատելաոճն ունի, ես` իմ»,- ասաց նա:
Լրագրողները նորանշանակ մարզպետին հարց ուղղեցին՝ դաշնակցական մարզպետը կարո՞ղ է ավելի լավ աշխատանք անել, քան ՀՀԿ-ականը:
Անդրադառնալով այս հարցին՝ Գյոզալյանը պատասխանեց «Այստեղ դաշնակցականը կապ չունի, ընդհանրապես մարդու տեսակը կապ ունի, և այն, թե վերջինս ինչ տեսակ է աշխատում: Այդ մոտեցմանը դեմ եմ: Եթե մոտեցումը լինում է հավասարաչափ բոլորի նկատմամբ, բոլորին մի աչքով ես նայում, հարգանքը բոլորի կողմից լինում է, եթե հարգանք լինի, ձայն էլ կլինի. իմ աշխատելաոճը դա է»: