24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ուրիխանյանը ցուցմունք չի տա Անի Հովհաննիսյանի դեմ

Երեկ տեղի ունեցած  «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված  քրեական գործի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ «Ալյանս»կուսակցության  նախագահ, ՀՀ ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ  մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն  ու ադեկվատ  արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական հանգամանքները  բավարար  են  եզրակացության  համար: Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած  հանցագործ պիտի կրի օրենքով […]

Մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսին Հարց. Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված չեխահայ «Օրեր» պարբերականը: Եվ իմ հարցը հասցեագրված է Վ4 երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է տիրում. ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի բավականին հստակ, քանի որ Ադրբեջանի […]

Պետք է նախահարձակ լինել

Վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ հնարավոր չէ հստակ ասել՝  Ադրբեջանի կողմից՝ շփման գծում զինտեխնիկայի լայնածավալ կուտակումները ինչ նպատակ է հետապնդում. Հայաստանին ցույց տալ իր ուժե՞րը, թե՞ վերսկսել ռազմական գործողությունները: ‹‹Երևի պետք է կոչ անել համապատասխան պետական մարմիններին, որ գոնե այս անգամ  նրանք լինեն նախահարձակ, եթե հարկ լինի: Լավ հիշում եմ, որ պատկան մարմիններն  ասում […]

Պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացմանը

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ համապատասխան վերլուծություններ են կատարվում բանակի առջև դրված խնդիրների, հակառակորդի հնարավոր  գործողությունների վերաբերյալ: «Իհարկե, իրավիճակն առաջնային գծում այսօր լարված է, և ցանկացած պահի կարող են ցանկացած գործողություններ լինել»,- ասել է նա՝ նշելով, որ պաշտպանության բանակը պատրաստ է պաշտպանողական և այլ խնդիրների իրականացմանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները: ՀՀ Նախագահին ուղղված հարցերը վերաբերել են ինչպես ս.թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, […]

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ճանաչել է Արցախը /ֆոտո, վիդեո/

«Սամվել Բաբայան․ վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը նոր շարք է սկսում․ «Մոռացված դասեր»։ Արցախի հերոս, բանակի հիմնադիր հրամանատար Սամվել Բաբայանը միակ ղեկավարն էր, ում օրոք Ադրբեջանը բազմակի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը։ Այս մարդու անունն առ օրս լրջագույն հոգեբանական ազդեցություն ունի՝ սարսուռ առաջացնելով հակառակորդի շրջանում։ Մինչև 1992թ․ օգոստոսի 4-ը, երբ պաշտպանության բանակի հրամանատարը դեռ Բաբայանը չէր, Ադրբեջանին էին […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

Մայիսի 4-ին Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր: Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման […]

Գարո Փայլանը միայնակ չէ. «Նոր զարթոնք»

Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնողական խումբը հայտարարություն է արել` դատապարտելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարված հարձակումը: Այս մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը: Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), անհանգստանալով ժողովուրդների պայքարից և համերաշխությունից, այս անգամ թիրախ է ընտրել ԺՀԿ-ն ներկայացնող հայ պատգամավորին: […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին բացման ելույթով հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց. «Անցյալ տարի մենք հնարավորություն ունեցանք Երևանում հյուրընկալելու Վիշեգրադյան քառյակի երկրների […]

Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության կոչերը

Հայաստանի արտգործնախարարի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վիշեգրադյան քառյակի չեխական նախագահությանը և Լյուբոմիրին` այս նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար: Անցյալ տարի մենք հնարավորություն ունեցանք Երևանում հյուրընկալելու Վիշեգրադյան քառյակի երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչներին` քննարկելու համար Հայաստան-Վիշեգրադյան քառյակ կապերի խորացման հնարավորությունները: 2015 թվականը հատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի